Մեր մասին

Բանկի մասին

Մեր մասին

 

Բանկի մասին
Բանկի առաքելությունը, տեսլականը և արժեքները
Յունիբանկը դինամիկ զարգացող իննովացիոն բանկ է, որն իր հաճախորդներին տրամադրում է մանրածախ և կորպորատիվ բանկային ծառայությունների լայն տեսականի: Բանկն իր առաքելությունն է համարում նպաստել Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը, իր հաճախորդների, բաժնետերերի և գործընկերների ֆինանսական վիճակի բարելավմանը, ինչպես նաև՝ որակյալ ֆինանսական ծառայությունների նկատմամբ հասարակության պահանջարկի բավարարմանը:

Յունիբանկը ձգտելու է իր գործառնությունների, առաջարկվող ծառայությունների և գործիքների տեսականին ընդլայնելու ճանապարհով դառնալ ունիվերսալ բանկ յուրաքանչյուր հաճախորդի համար` ընդառաջ գնալով հաճախորդների պահանջմունքներին, առավելագույնս բավարարելով դրանք իր ծառայությունների թե տեսականու ընդլայնման, թե սպասարկման որակի բարձրացման շնորհիվ:

Մեր արժեքները
  • ուշադիր և ազնիվ վերաբերմունք հաճախորդների նկատմամբ
  • ուժեղ թիմ և արդյունքին նպատակաուղղվածություն
  • հասարակության վստահություն
  • հեղինակություն, հուսալիություն և կայունություն
Մենք ձգտում ենք
  • ամրապնդել և ընդլայնել բանկի դիրքերը ֆինանսական շուկայում
  • ապահովել ծառայությունների մատուցման բարձր որակ և կատարելագործել սպասարկման գործընթացը
  • բարձրացնել պահանջված բանկային ծառայությունների հասանելիության մակարդակը
  • ներդնել բիզնեսի վարման թափանցիկ մոդելի և կորպորատիվ կառավարման լավագույն փորձը
  • բարձրացնել բանկի ներդրումային գրավչությունը

Ընդհանուր տեղեկատվություն
Յունիբանկ ԲԲԸ-ն  հիմնադրվել է 2001թ.-ի հոկտեմբերին` որպես փակ բաժնետիրական ընկերություն:

Այսօր Յունիբանկն ունիվերսալ բանկ է, որը հաճախորդներին առաջարկում է ժամանակակից ծառայությունների լայն տեսականի: Բազմամյա արդյունավետ աշխատանքի շնորհիվ բանկն արժանացել է  բնակչության վստահությանը և  գործընկերների շրջանում ձեռքբերել անթերի գործարար համբավ: Իր գործունեության մեջ հիմնվելով բանկային գործի դասական ստանդարտների և նորագույն տեխնոլոգիաների համադրության վրա, Յունիբանկը հաստատուն դիրքեր է նվաճել ինչպես մանրածախ, այնպես էլ բանկային շուկայի կորպորատիվ հատվածում: Ներկայումս Յունիբանկը հանդիսանում է Հայաստանի առաջատար և ամենապահանջված բանկերից մեկը:

Յունիբանկի ռազմավարական նպատակը մանրածախ ուղղության զարգացումն ու փոքր և միջին բիզնեսին աջակցության տրամադրումն է: Բանկային ծառայությունների շահավետ պայմանները, շուկայի սպասումներին համահունչ նոր մոտեցումները և հաճախորդների բարձրորակ սպասարկումը նպաստում են հաճախորդների հետ փոխշահավետ և երկարաժամկետ համագործակցության հաստատմանը:

Մանրածախ բանկային բիզնեսի զարգացման  կարևոր նախապայման է լայն մասնաճյուղային ցանցի առկայությունը: Այսօր Յունիբանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով և 50 մասնաճյուղով:

ՀՀ ԿԲ-ի 28.04.17թ.-ի թիվ 24 ԾՕՀ Ա որոշման համաձայն, «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերությունը, «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը և «Յունիլիզինգ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը որակվել են /ճանաչվել են/ որպես հայկական բազմապրոֆիլ ցածր ռիսկային ֆինանսական խումբ` բանկային ենթախմբով` «ՅՈՒՆԻԳՐՈՒՊ» անվանմամբ:

Նշանակալի իրադարձություններ

2003թ.
Յունիբանկը դարձավ «ArCa» վճարահաշվարկային համակարգի անդամ: 

2004թ.
Յունիբանկը դարձավ Visa International միջազգային համակարգի անդամ:

2005թ.
Յունիբանկը սկսեց լայնածավալ վարկավորում հիփոթեքի եւ ավտովարկավորման գծով` զբաղեցնելով, համապատասխանաբար, երկրորդ եւ առաջին տեղերը ՀՀ բանկային համակարգում:   

2006թ.
Յունիբանկը դարձավ IFAD-ի գյուղական վայրերում ներդրումների խթանման ծրագրի, ինչպես նաեւ SMEDNC հիմնադրամի փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ծրագրի մասնակից:
ՀՀ Կենտրոնական բանկի կողմից անցկացված DEA վերլուծության համաձայն Յունիբանկն արդյունավետության համեմատական ինդեքսով  ՀՀ բանկային համակարգում զբաղեցրեց երկրորդ տեղը:

2007թ.
Յունիբանկը համալրեց կանոնադրական կապիտալը մինչեւ 5 599 մլն ՀՀ դրամ:
Ներդրվեց ABN AMRO բանկի ռիսկերի կառավարման ծրագիրը:

2008թ.
Յունիբանկը դարձավ ՀՀ ֆոնդային բորսայի անդամ:
Բանկի կանոնադրական կապիտալը համալրվեց մինչեւ 8 599 մլն ՀՀ դրամ: 
Յունիբանկը գործարկեց Blade տեսակի սերվերային խումբ, որով ներդրվեց  ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման  միջազգային փորձը:

2009թ.
Յունիբանկի մասնաճյուղային ցանցը միացվեց տվյալների միասնական բազային: Ներկայումս բանկի բոլոր մասնաճյուղերն աշխատում են online ռեժիմում:

2010թ.
Moody’s վարկանիշային գործակալությունը Յունիբանկին շնորհել է միջազգային վարկանիշ:
Յունիբանկը գործարկեց սեփական պրոցեսինգային կենտրոնը:

2011թ.
Յունիբանկ ՓԲԸ-ն Ասիական Զարգացման Բանկի հետ համատեղ իրականացնում է առեւտրի ֆինանսավորման ծրագիր, որի շրջանակներում ձեռներեցներին տրամադրվում են ակրեդիտիվներ և բանկային երաշխիքներ: Ծրագրի նպատակը միջազգային առեւտրի ծավալների մեծացումն ու Հայաստանում առեւտրային ոլորտի զարգացման խրախուսումն է, որն իր հերթին կօժանդակի երկրում կայուն տնտեսական աճի ապահովմանը:

2012թ.
Thomson Reuters միջազգային կորպորացիան Յունիբանկին շնորհել է Հայաստանում “Լավագույն դիլինգ բանկ 2012” կոչումը:

Յունիբանկն ընդգրկված է Հայաստանի 100 խոշորագույն հարկատուների ցուցակում:

2013թ.
Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), Առևտրի և զարգացման Սևծովյան բանկը (BSTDB) և Յունիբանկը ստորագրեցին համագործակցության պայմանագիր` ուղղված ՓՄՁ-ների վարկավորման ծրագրի ընդլայնմանը:

Յունիբանկը սկսեց համագործակցություն Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (AmCham) հետ` դառնալով կազմակերպության թղթակից անդամ:

2014թ.
Յունիբանկը սկսեց ISO 27001:2013 միջազգային ստանդարտի ներդրման գործընթացը:

Բանկը համագործակցություն սկսեց Intel Express դրամական փոխանցումների միջազգային համակարգի հետ:

Յունիբանկը տրամադրեց 2014թ.-ի 100-հազարերորդ սպառողական վարկը “Պորոտոբեյզ Լաբարատորիզ” ընկերության ավտոմատացված համակարգի օգնությամբ:

2015թ.
SWIFT փոխանցումների բարձր որակ ապահովելու համար Raiffeisen Bank International- ի կողմից Յունիբանկն արժանացել է «Որակի գերազանցություն» (RBI STP Quality Awards) մրցանակին:

Յունիբանկը ներդրեց ISO 27001:2013 միջազգային ստանդարտների պահանջին համապատասխան տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ:

Յունիբանկը դարձավ Դեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր և կարգավորվող շուկայում հաշվարկային համակարգի անդամ:

«Յունիբանկ» ՓԲԸ-ն վերակազմավորվեց «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության:

«ՄԵՐԿՈՒՐԻ» ամենամյա մրցանակաբաշխությանը Յունիբանկը լավագույնը ճանաչվեց Հայաստանի «Ժողովրդական բանկ» անվանակարգում:

«Յունիբանկ» ԲԲԸ-ն ավարտեց տվյալների մշակման ժամանակակից կենտրոնի ստեղծման առաջին փուլը: Կենտրոնը հիմնված է հեռահաղորդակցման ոլորտում խոշորագույն ընկերություններից մեկի` Huawei-ի համալիր լուծման վրա:

Moody's հաստատել է Յունիբանկի վարկանիշը. կանխատեսումը` կայուն

Հաջողությամբ ավարտվեց «Յունիբանկ» ԲԲԸ-ի սովորական անվանական բաժնետոմսերի (UNIB) տեղաբաշխումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի հարթակում: Տեղաբաշխումն անցկացվեց սովորական բաց ստանդարտ աճուրդի ձևով` 2015թ.-ի դեկտեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 24-ը: Կնքվեց 186 գործարք, որոնց ընթացքում ընդհանուր առմամբ տեղաբաշխվեց 2,454,668,330 ՀՀ դրամ գումարի 10,672,471 հատ հասարակ անվանական բաժնետոմս:

2016թ.
Յունիբանկն անցում կատարեց «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության կողմից մշակված նոր ProtoCRM համակարգին:

Յունիբանկն առաջին անգամ թողարկեց դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսեր, որոնք ցուցակվեցին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում և ընդգրկվեցին պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում:

Յունիբանկը ստեղծեց corp.unibank.am կայքը հատուկ իր բաժնետերերի և ներդրողների համար:

Յունիբանկը գործարկեց Տվյալների մշակման ժամանակակից կենտրոն, որն իրենից ներկայացնում է ունիվերսալ տեղեկատվական ենթակառուցվածք, որը նախատեսված է սերվերային, ցանցային և կոմունիկացիոն սարքավորումների տեղաբաշխման և անխափան աշխատանքի ապահովման համար:

Moody’s Investors Service միջազգային գործակալությունը հաստատեց Յունիբանկի դրամով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների B3 վարկանիշը` կանխատեսումը դարձնելով «պոզիտիվ»:

Յունիբանկը տոնեց է իր հիմնադրման 15-ամյակը:

Յունիբանկի սովորական անվանական բաժնետոմսերը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի երկրորդային (B) ցուցակից տեղափոխվեցին հիմնական (A) ցուցակ:

Աթենքում կայացած «Ապագայի բանկ 2016» միջազգային համաժողովում Յունիբանկը ճանաչվեց «Տարվա գործընկեր»:

Յունիբանկի Խորհուրդը որոշում ընդունեց բանկի սովորական անվանական բաժնետոմսերի սեփականատերերին վճարել միջանկյալ շահութաբաժիններ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի համար` սովորական անվանական բաժնետոմսերի տեսքով:

Յունիբանկի ընդհանուր կապիտալը գերազանցեց 35,2 մլրդ ՀՀ դրամը:

2017թ.
«Յունիբանկ» ԲԲԸ-ի հասարակ (սովորական) անվանական բաժնետոմսերն ապացուցակվել են և տեղափոխվել ազատ շուկա (C):

Յունիբանկին հանձնվեց PCI DSS 3.2 ստանդարտի պահանջներին համապատասխանության հավաստագիրը

Յունիբանկի աջակցությամբ Արամ Խաչատրյանի համերգասրահում կայացավ պատանի երաժիշտների`«Վարպետները կերտում են վարպետներ» սիմֆոնիկ համերգը

Յունիբանկի պատվիրակությունը մասնակցեց Պրահայում կայացած CyberCentral համաժողովին

Բակո Սահակյանը «Յունիբանկ» ԲԲԸ-ի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանին պարգևատրեց «Վաչագան Բարեպաշտ» մեդալով

Հայաստանի բանկերի միությունը Յունիբանկի Խորհրդի և Վարչության նախագահներ Գագիկ Զաքարյանին և Վարդան Աթայանին պարգևատրեց «Տիգրան Մեծ» հուշամեդալով

Մեսրոպ Հակոբյանը զբաղեցրեց բանկի Վարչության նախագահի պաշտոնը

Յունիբանկն առաջինը Հայաստանում հաջողությամբ անցավ SWIFT -ի ատեստավորումը

2018թ.
Յունիբանկը և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կնքեցին համագործակցության համաձայնագիր:

Յունիբանկը, սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակներում, սկսեց իրականացնել դպրոցների բարեկարգման և կահավորման ֆինանսավորման ծրագիր:

Յունիբանկը և FMO-ն սկսեցին «Կանայք բիզնեսում» վարկավորման ծրագրի իրականացումը:

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և Յունիբանկի աջակցությամբ տեղի ունեցավ դուդուկի աշխարհահռչակ վարպետ Ջիվան Գասպարյանի 90- ամյակին նվիրված հոբելյանական համերգ:

Յունիբանկն իրականացրեց պարտատոմսերի 4 թողարկում` տեղաբաշխելով 1 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար գումարի պարտատոմս:

2019թ.
Բացվեցին Յունիբանկի «Գևորգ Չաուշ», «Նորագավիթ», «Իսակով», «Գուգարք» և «Արարատ» մասնաճյուղերը:

VLV Electronics Էլեկտրատեխնիկայի խանութների ցանցը Յունիբանկին ճանաչեց որպես 2019թ. լավագույն գործընկեր:

SME Banking Club-ը Յունիբանկին շնորհել է Most Innovative Bank 2018 հավաստագիրը:

Յունիբանկը արժանացավ Visa միջազգային վճարային համակարգի մրցանակին «Largest Visa Issuance in Armenia» անվանակարգում` թողարկված քարտերի քանակով Հայաստանում առաջատարը լինելու համար:

Յունիբանկը շարունակեց իրականացնել սահմանամերձ շրջանների դպրոցներին աջակցության ծրագիրը:
Սիսիանի Շաղատի միջնակարգ դպրոցի մարզադահլիճը համալրվեց նոր մարզագույքով, իսկ ձյուդոյի խմբակի մարզումների համար տրամադրվեց տատամի:

2020թ.
Յունիբանկն արժանացավ Visa-ի «Sustainability Icon» մրցանակին

Ապարանում բացվեց Յունիբանկի մասնաճյուղը

Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը

Յունիբանկը գործարկեց արհեստական բանականության վրա հիմնված վարկային սքորինգ

2021թ.
Յունիբանկի տվյալների մշակման կենտրոնը սկսեց աշխատել կանաչ էներգիայով

Raiffeisen Bank International-ը Յունիբանկին շնորհեց «Որակի գերազանցություն 2020» մրցանակը

Կայացավ Յունիբանկի 20-ամյակին նվիրված ինտելեկտուալ խաղերի փառատոն

Յունիբանկի արտոնյալ բաժնետոմսերը տեղաբաշխվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում

Էրեբունի համայնքում բացվեց Յունիբանկի «Արին բերդ» մասնաճյուղը

SME Banking Club-ը Յունիբանկին ընդգրկեց լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում

Յունիբանկը ճանաչվեց Հայաստանի ֆոնդային բորսայի լավագույն նորարար անդամ

2022թ.
Երևանում բացվեց Յունիբանկի «Հայրենիք» մասնաճյուղը

Տաշիր քաղաքում բացվեց Յունիբանկի նոր մասնաճյուղը

Apple Pay-ը հասանելի դարձավ Յունիբանկի հաճախորդների համար

Visa-ն Յունիբանկին շնորհեց Strong partnership in driving cashless մրցանակը:

Sustainalytics-ի վերլուծաբանները հաստատեցին Յունիբանկի Green Bond Framework-ի համապատասխանությունը միջազգային չափանիշներին

Յունիբանկը դարձավ «Համահայկական ինտելեկտուալ շարժման» մշտական գործընկեր

Յունիբանկի աջակցությամբ Պոլիտեխնիկում բացվեց թվային բանկինգի լաբորատորիա

2023թ.
Յունիբանկի private banking-ը՝ Յունիբանկ Պրիվեն, ճանաչվեց լավագույնը Հայաստանում՝ ըստ Euromoney Global Private Banking Awards 2023-իVisa-ն Յունիբանկին շնորհեց Pinnacle Partnership մրցանակը

Յունիբանկը դարձավ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր հովանավոր

Յունիբանկը և «Մատենա» միջազգային բիզնես դպրոցը դարձան գործընկերներ

Յունիբանկը դարձավ Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի (Ֆրանսիա-Հայաստան ԱԱՊ) անդամ

Յունիբանկը գործարկեց Google Pay ծառայությունը

Յունիբանկը գործարկեց Visa Direct նոր ծառայությունը 

Բացվեց նոր «Մխչյան» մասնաճյուղը

Յունիբանկի աջացկությամբ Երևանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովը  

Յունիբանկի հովանավորությամբ հիմնադրվեց նոր սպորտային ակումբ՝ Unisport-ը

Յունիբանկի ֆուտզալի թիմը դարձավ Fastex Ֆինանսաբանկային Կոնֆերենցիայի չեմպիոն

Նշանակալից մասնակիցները
Ուղղակի նշանակալից մասնակից

Մասնակցի անվանումը

Ռեզիդենտ / ոչ ռեզիդենտ

Գործունեության տեսակը

Մասնաբաժինը

Յունիհոլդինգ ՋիՋի Լիմիթեդ

ոչ ռեզիդենտ

առեւտրային

83,6%


Անուղղակի նշանակալից մասնակից

Բանկի անուղղակի նշանակալից մասնակիցներն են Յունիհոլդինգ ՋիՋի Լիմիթեդ ընկերության երկու մասնակիցներ Գագիկ Զաքարյանը և Գեորգի Պիսկովը:




«ՅՈՒՆԻԳՐՈՒՊ» ֆինանսական խմբի կառուցվածքը և շահառուների մասին տեղեկատվություն
Յունիգրուպ ֆինանսական խումբ
ՀՀ ԿԲ-ի 28.04.17թ.-ի թիվ 24 ԾՕՀ Ա որոշման համաձայն, «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերությունը, «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը և «Յունիլիզինգ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը որակվել են /ճանաչվել են/ որպես հայկական բազմապրոֆիլ ցածր ռիսկային ֆինանսական խումբ` բանկային ենթախմբով` «ՅՈՒՆԻԳՐՈՒՊ» անվանմամբ:

«ՅՈՒՆԻԳՐՈՒՊ» ֆինանսական խմբի կառուցվածքը

«ՅՈՒՆԻԳՐՈՒՊ» ֆինանսական խմբի հաշվետվությունները


www.unileasing.am
www.regoinsurance.am
Բանկի վարկանիշը
Յունիբանկին միջազգային վարկանիշ է շնորհվել Moody's Investors Service վարկանիշային գործակալության կողմից:
Թարմացվել է` 05.07.23թ.:

Category Moody's Rating

Category Moody's Rating

UNIBANK OJSC

Outlook

Stable

Counterparty Risk Rating

B2/NP

Bank Deposits

B2/NP

Baseline Credit Assessment

b3

Adjusted Baseline Credit Assessment

b3

Counterparty Risk Assessment

B2(cr)/NP(cr)

Source: Moody's Investors Service


Բանկի պրեզենտացիաները և տարեկան հաշվետվությունները
  1. Յունիբանկ` ներդրումային հնարավորություններ Հայաստանում (տարեկան)
  2. Յունիբանկ` ներդրումային հնարավորություններ Հայաստանում (2016թ. առաջին եռամսյակ)
  3. Բանկի կապիտալի ամփոփ վերլուծությունը Արմենբրոկ ըներության կողմից (2016, առաջին եռամսյակ)
  4. Յունիբանկ` ներդրումային հնարավորություններ Հայաստանում (2016թ., երկրորդ եռամսյակ)
  5. Բանկի կապիտալի ամփոփ վերլուծությունը Արմենբրոկ ըներության կողմից (2016թ., երկրորդ եռամսյակ)
  6. Յունիբանկ` ներդրումային հնարավորություններ Հայաստանում (2016թ., երրորդ եռամսյակ)
  7. Բանկի կապիտալի ամփոփ վերլուծությունը Արմենբրոկ ըներության կողմից (2017թ. առաջին եռամսյակ)
  8. Յունիբանկ` ներդրումային հնարավորություններ Հայաստանում (2017թ., առաջին եռամսյակ)
  9. Յունիբանկ` ներդրումային հնարավորություններ Հայաստանում (2017թ., երկրորդ եռամսյակ)
  10. Բանկի կապիտալի ամփոփ վերլուծությունը (2017թ. չորրորդ եռամսյակ)
  11. Յունիբանկ` ներդրումային հնարավորություններ Հայաստանում (2018թ., երկրորդ եռամսյակ)
  12. Բանկի կապիտալի ամփոփ վերլուծությունը (2018թ. երկրորդ եռամսյակ)
  13. Բանկի կապիտալի ամփոփ վերլուծությունը (2018թ. երրորդ եռամսյակ)
  14. Բանկի կապիտալի ամփոփ վերլուծությունը (2018թ. չորրորդ եռամսյակ)
  15. Յունիբանկ` ներդրումային հնարավորություններ Հայաստանում (2018թ., չորրորդ եռամսյակ)
  16. Յունիբանկ` ներդրումային հնարավորություններ Հայաստանում (2019թ. առաջին եռամսյակ)
  17. Բանկի կապիտալի ամփոփ վերլուծությունը Արմենբրոկ ըներության կողմից (2019թ. առաջին եռամսյակ)
  18. Բանկի կապիտալի ամփոփ վերլուծությունը Արմենբրոկ ըներության կողմից (2019թ. երկրորդ եռամսյակ)
  19. Բանկի կապիտալի ամփոփ վերլուծությունը Արմենբրոկ ըներության կողմից (2019թ. երրորդ եռամսյակ)
  20. Բանկի կապիտալի ամփոփ վերլուծությունը Արմենբրոկ ըներության կողմից (2019թ. չորրորդ եռամսյակ)
  21. Յունիբանկ` ներդրումային հնարավորություններ Հայաստանում (2019թ. երկրորդ եռամսյակ)
  22. Յունիբանկ` ներդրումային հնարավորություններ Հայաստանում (2019թ. երրորդ եռամսյակ)
  23. Յունիբանկ` ներդրումային հնարավորություններ Հայաստանում (2019թ. չորրորդ եռամսյակ)
  24. Յունիբանկ` ներդրումային հնարավորություններ Հայաստանում (2020թ. առաջին եռամսյակ)
  25. Յունիբանկ` ներդրումային հնարավորություններ Հայաստանում (2020թ. երկրորդ եռամսյակ)
  26. Յունիբանկ` ներդրումային հնարավորություններ Հայաստանում (2020թ. երրորդ եռամսյակ)
  27. Յունիբանկ` ներդրումային հնարավորություններ Հայաստանում (2020թ. չորրորդ եռամսյակ)
  28. Յունիբանկ` ներդրումային հնարավորություններ Հայաստանում (2021թ. առաջին եռամսյակ)
  29. Յունիբանկ` ներդրումային հնարավորություններ Հայաստանում (2021թ. երկրորդ եռամսյակ)
  30. Յունիբանկ` ներդրումային հնարավորություններ Հայաստանում (2021թ. երրորդ եռամսյակ)
  31. Յունիբանկ` ներդրումային հնարավորություններ Հայաստանում (2021թ.չորրորդ եռամսյակ)
Կորպորատիվ կառավարում

Բանկի Խորհրդին կից գործող հանձնաժողովներ

Ներդրումային հանձնաժողով

Նախագահ

Խորհրդի անդամ Գեորգի Պիսկով

անդամ

Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյան

անդամ

Խորհրդի անդամ Ֆիլիպ Դելմոտ

անդամ

Խորհրդի անդամ Կարինե Մինասյան

անդամ

Խորհրդի անդամ Ռուբեն Ինջիկյան

քարտուղար

Աշխատակազմի ղեկավար Աննա Բադոյան

Ներդրումային հանձնաժողովն իրականացնում է Բանկի պահուստների, ներդրումների կառավարման որոշումների ընդունման և դրանց կատարման վերահսկողության գործառույթներ, ինչպես նաև ներդրումային գործունեության ընթացիկ կոորդինացմանն առնչվող խնդիրների և ֆինանսական վերլուծությունների քննարկում:


Աուդիտի և ռիսկերի կառավարման հանձնաժողով

Նախագահ

Խորհրդի անդամ Հրահատ Արզումանյան

անդամ

Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյան

անդամ

Խորհրդի նախագահ Գեորգի Պիսկով

անդամ

Խորհրդի նախագահ Վարդան Աթայան

դիտորդ

Ներքին աուդիտի տնօրեն Ղուկասով Արթուր 

քարտուղար

Աշխատակազմի ղեկավար Աննա Բադոյան

Հանձնաժողովի խնդիրն է աջակցել Բանկի Խորհրդին կատարելու իրեն վերապահված կորպորատիվ կառավարման և վերահսկման ֆունկցիան, որը կապված է արտաքին և ներքին աուդիտի, ներքին վերահսկողության կառուցվածքի և ռիսկերի կառավարման համակարգերի, օրենսդրության և ներքին իրավական ակտերի պահպանման հետ:


Կադրերի և պարգևատրումների հանձնաժողով

Նախագահ

Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյան

անդամ

Խորհրդի անդամ Գեորգի Պիսկով

անդամ

Խորհրդի անդամ Վարդան Աթայան

անդամ

Խորհրդի անդամ Կարինե Մինասյան

քարտուղար

Աշխատակազմի ղեկավար Աննա Բադոյան

Հանձնաժողովի գործունեության նպատակը Բանկի կադրային քաղաքականության կատարելագործումն է, Խորհրդին կադրային քաղաքականության վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը, ղեկավար անձնակազմի մոտիվացիոն և պարգևատրման համակարգի մշակումը:

Բանկի գործադիր մարմնի աշխատանքի գնահատման սկզբունքներ

«Յունիբանկ» ԲԲԸ-ի գործադիր մարմինը հանդիսանում է կոլեգիալ մարմին, որը ղեկավարում է Վարչության նախագահը: Վարչության աշխատանքների գնահատումն իրականացվում է Բանկի Խորհրդի կողմից, նվազագույնը եռամսյակը մեկ անգամ` Բանկի Խորհրդի կողմից հաստատված հաշվետվությունների ձեւերին համապատասխան: Խորհրդին հաշվետվությունները ներկայացնում է ինչպես Բանկի Վարչությունը համատեղ` որպես կոլեգիալ մարմին, այնպես էլ Վարչության անդամներից յուրաքանչյուրն` առանձին: Բանկի Վարչության գործունեության գնահատման համար Խորհուրդը հիմնվում է տարբեր մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքում կազմված ակտերի, հաստատված ստանդարտների եւ Բանկի հեռանկարային զարգացման ծրագրով պլանավորված կատարողականների վրա:

Մարդկային ռեսուրսների կառավարման քաղաքականություն

«Յունիբանկ»-ի հարաբերություններն աշխատակիցների հետ կառուցվում են երկարատեւ համագործակցության եւ փոխադարձ հարգանքի սկզբունքների, ինչպես նաեւ փոխադարձ պարտավորությունների ճշգրիտ կառավարման հիման վրա: Բանկը շարունակաբար ստեղծում է բոլոր անհրաժեշտ պայմաններն իր աշխատակիցների մասնագիտական որակավորման բարձրացման համար եւ ձգտում է նպաստավոր պայմաններ ստեղծել կոլեկտիվում դրական հարաբերությունների ձեւավորման եւ ամրապնդման համար:

Գաղտնիության քաղաքականություն

Հաճախորդների վերաբերյալ տեղեկությունների պատշաճ ձեւով հավաքագրումն ու պահպանումը հանդիսանում են «Յունիբանկ» ԲԲԸ-ի նկատմամբ հաճախորդների կողմից ցուցաբերվող վստահության կարեւորագույն գրավականը: Բանկը կարող է բացահայտել միայն ՀՀ օրենսդրությամբ պահանջվող տեղեկությունները:

Գործարքները բանկի հետ կապված անձանց միջև

Բանկի հետ կապված իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ կնքվող գործարքների պահանջների նկատմամբ ցուցաբերվում է տարբերակված մոտեցում: Բանկը կետով նշված անձանց հետ գործարքներն իրականացնում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 39 հոդվածի պահանջների պահպանմամբ: Բանկի հետ կապված անձանց հետ կնքվող գործարքները չեն կարող վերջիններիս համար առավել բարենպաստ պայմաններ (այդ թվում` գործարք կնքելու հնարավորություն, գին, տոկոսներ, ժամկետ և այլն) նախատեսել, քան Բանկի աշխատակից չհամարվող այլ ֆիզիկական անձանց, ինչպես նաև իրավաբանական անձանց հետ կնքված նույնանման գործարքները: Բանկի և Բանկի հետ կապված անձանց միջև իրականացվող գործարքները կնքվում են Բանկի կողմից տվյալ տեսակի գործարքների կնքման համար նախատեսված համապատասխան ընթացակարգերի պահպանմամբ:

Բանկի աշխատակիցների թիվը

Բանկի աշխատակիցների թիվը` 31.12.2023թ. դրությմամբ` 821   
Թղթակցային ցանցը

«Յունիբանկ»-ն ունի թղթակից բանկերի լայն ցանց ամբողջ աշխարհում, ինչը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ իրականացնել ցանկացած միջազգային գործարք:

Հարգելի հաճախորդներ,
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման հետ կապված՝ խնդրում ենք ռուսական բանկերի միջոցով SWIFT փոխանցումներ կատարելիս, կապ հաստատել Յունիբանկի աշխատակիցների հետ ներկա պահին անհրաժեշտ տեղեկատվությունը ճշտելու համար: 

 Տեղեկատու հեռ.՝ +374 10 59 55 55 

Մասնաճյուղային ցանց՝ www.unibank.am/hy/branch/

Բանկի գլխամասային գրասենյակը, մասնաճյուղերը և տերմինալները
Բանկի ռեկվիզիտները
Ամբողջական անվանում` «Յունիբանկ» Բաց Բաժնետիրական Ընկերություն
Լիցենզիա`
Բանկային գործունեության լիցենզիա 81, տրված ՀՀ ԿԲ-ի կողմից 10.10.2001թ., վերաձևակերպած` 23.06.2015թ.
Բանկի գրանցման վկայական`Գրանցման վկայական թիվ 0373, գրանցման ամսաթիվ 09.10.2001թ.
Հասցե`ՀՀ, ք. Երեւան, Չարենցի 12, թիվ 53, 1-5
ՀՎՀՀ`02559077
ՀՀ ԿԲ թղթակցային հաշվի համար` 103002102418
SWIFT`
UNIJAM22
Փոստային ինդեքս`0025
Հեռախոս`+ 37410 59 22 59
Ֆաքս`+ 37410 55 51 40
Web կայք`www.unibank.am
Էլ. փոստ`