Ընդհանուր տեղեկատվություն


Յունիբանկ ԲԲԸ-ն  հիմնադրվել է 2001թ.-ի հոկտեմբերին` որպես փակ բաժնետիրական ընկերություն:

Այսօր Յունիբանկն ունիվերսալ բանկ է, որը հաճախորդներին առաջարկում է ժամանակակից ծառայությունների լայն տեսականի: Բազմամյա արդյունավետ աշխատանքի շնորհիվ բանկն արժանացել է  բնակչության վստահությանը և  գործընկերների շրջանում ձեռքբերել անթերի գործարար համբավ: Իր գործունեության մեջ հիմնվելով բանկային գործի դասական ստանդարտների և նորագույն տեխնոլոգիաների համադրության վրա, Յունիբանկը հաստատուն դիրքեր է նվաճել ինչպես մանրածախ, այնպես էլ բանկային շուկայի կորպորատիվ հատվածում: Ներկայումս Յունիբանկը հանդիսանում է Հայաստանի առաջատար և ամենապահանջված բանկերից մեկը:

Յունիբանկի ռազմավարական նպատակը մանրածախ ուղղության զարգացումն ու փոքր և միջին բիզնեսին աջակցության տրամադրումն է: Բանկային ծառայությունների շահավետ պայմանները, շուկայի սպասումներին համահունչ նոր մոտեցումները և հաճախորդների բարձրորակ սպասարկումը նպաստում են հաճախորդների հետ փոխշահավետ և երկարաժամկետ համագործակցության հաստատմանը:

Մանրածախ բանկային բիզնեսի զարգացման  կարևոր նախապայման է լայն մասնաճյուղային ցանցի առկայությունը: Այսօր Յունիբանկն ունի 46 մասնաճյուղ Հայաստանում և ԼՂՀ-ում  և ներկայացուցչություն Մոսկվայում:

ՀՀ ԿԲ-ի 28.04.17թ.-ի թիվ 24 ԾՕՀ Ա որոշման համաձայն, «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերությունը, «ՌԵՍՈ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը և «Յունիլիզինգ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը որակվել են /ճանաչվել են/ որպես հայկական բազմապրոֆիլ ցածր ռիսկային ֆինանսական խումբ` բանկային ենթախմբով` «ՅՈՒՆԻԳՐՈՒՊ» անվանմամբ:

Նշանակալի իրադարձություններ

2002թ.
Յունիբանկը  գործարկեց «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգը:

2003թ.
Յունիբանկը դարձավ «ArCa» վճարահաշվարկային համակարգի անդամ: 

2004թ.

Յունիբանկը դարձավ Visa International միջազգային համակարգի անդամ:

2005թ.
Յունիբանկը սկսեց լայնածավալ վարկավորում հիփոթեքի եւ ավտովարկավորման գծով` զբաղեցնելով, համապատասխանաբար, երկրորդ եւ առաջին տեղերը ՀՀ բանկային համակարգում:   

2006թ.
Յունիբանկը դարձավ IFAD-ի գյուղական վայրերում ներդրումների խթանման ծրագրի, ինչպես նաեւ SMEDNC հիմնադրամի փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ծրագրի մասնակից:
ՀՀ Կենտրոնական բանկի կողմից անցկացված DEA վերլուծության համաձայն Յունիբանկն արդյունավետության համեմատական ինդեքսով  ՀՀ բանկային համակարգում զբաղեցրեց երկրորդ տեղը:

2007թ.
Յունիբանկը համալրեց կանոնադրական կապիտալը մինչեւ 5 599 մլն ՀՀ դրամ:
Ներդրվեց ABN AMRO բանկի ռիսկերի կառավարման ծրագիրը:

2008թ.
Յունիբանկը դարձավ ՀՀ ֆոնդային բորսայի անդամ:
Բանկի կանոնադրական կապիտալը համալրվեց մինչեւ 8 599 մլն ՀՀ դրամ: 
Յունիբանկը գործարկեց Blade տեսակի սերվերային խումբ, որով ներդրվեց  ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման  միջազգային փորձը:

2009թ.
Յունիբանկի մասնաճյուղային ցանցը միացվեց տվյալների միասնական բազային: Ներկայումս բանկի բոլոր մասնաճյուղերն աշխատում են online ռեժիմում:

2010թ.
Moody’s վարկանիշային գործակալությունը Յունիբանկին շնորհել է միջազգային վարկանիշ:
Յունիբանկը գործարկեց սեփական պրոցեսինգային կենտրոնը:

2011թ.
Յունիբանկ ՓԲԸ-ն Ասիական Զարգացման Բանկի հետ համատեղ իրականացնում է առեւտրի ֆինանսավորման ծրագիր, որի շրջանակներում ձեռներեցներին տրամադրվում են ակրեդիտիվներ և բանկային երաշխիքներ: Ծրագրի նպատակը միջազգային առեւտրի ծավալների մեծացումն ու Հայաստանում առեւտրային ոլորտի զարգացման խրախուսումն է, որն իր հերթին կօժանդակի երկրում կայուն տնտեսական աճի ապահովմանը:

2012թ.
Thomson Reuters միջազգային կորպորացիան Յունիբանկին շնորհել է Հայաստանում “Լավագույն դիլինգ բանկ 2012” կոչումը:

Յունիբանկն ընդգրկված է Հայաստանի 100 խոշորագույն հարկատուների ցուցակում:

2013թ.
Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), Առևտրի և զարգացման Սևծովյան բանկը (BSTDB) և Յունիբանկը ստորագրեցին համագործակցության պայմանագիր` ուղղված ՓՄՁ-ների վարկավորման ծրագրի ընդլայնմանը:

Յունիբանկը սկսեց համագործակցություն Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (AmCham) հետ` դառնալով կազմակերպության թղթակից անդամ:

2014թ.
Յունիբանկը սկսեց ISO 27001:2013 միջազգային ստանդարտի ներդրման գործընթացը:

Բանկը համագործակցություն սկսեց Intel Express դրամական փոխանցումների միջազգային համակարգի հետ:

Յունիբանկը տրամադրեց 2014թ.-ի 100-հազարերորդ սպառողական վարկը “Պորոտոբեյզ Լաբարատորիզ” ընկերության ավտոմատացված համակարգի օգնությամբ:

2015թ.
SWIFT փոխանցումների բարձր որակ ապահովելու համար Raiffeisen Bank International- ի կողմից Յունիբանկն արժանացել է «Որակի գերազանցություն» (RBI STP Quality Awards) մրցանակին:

Յունիբանկը ներդրեց ISO 27001:2013 միջազգային ստանդարտների պահանջին համապատասխան տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ:

Յունիբանկը դարձավ Դեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր և կարգավորվող շուկայում հաշվարկային համակարգի անդամ:

«Յունիբանկ» ՓԲԸ-ն վերակազմավորվեց «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության:

«ՄԵՐԿՈՒՐԻ» ամենամյա մրցանակաբաշխությանը Յունիբանկը լավագույնը ճանաչվեց Հայաստանի «Ժողովրդական բանկ» անվանակարգում:

«Յունիբանկ» ԲԲԸ-ն ավարտեց տվյալների մշակման ժամանակակից կենտրոնի ստեղծման առաջին փուլը: Կենտրոնը հիմնված է հեռահաղորդակցման ոլորտում խոշորագույն ընկերություններից մեկի` Huawei-ի համալիր լուծման վրա:

Moody's հաստատել է Յունիբանկի վարկանիշը. կանխատեսումը` կայուն

Հաջողությամբ ավարտվեց «Յունիբանկ» ԲԲԸ-ի սովորական անվանական բաժնետոմսերի (UNIB) տեղաբաշխումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի հարթակում: Տեղաբաշխումն անցկացվեց սովորական բաց ստանդարտ աճուրդի ձևով` 2015թ.-ի դեկտեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 24-ը: Կնքվեց 186 գործարք, որոնց ընթացքում ընդհանուր առմամբ տեղաբաշխվեց 2,454,668,330 ՀՀ դրամ գումարի 10,672,471 հատ հասարակ անվանական բաժնետոմս:

2016թ.
Յունիբանկն անցում կատարեց «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության կողմից մշակված նոր ProtoCRM համակարգին:

Յունիբանկն առաջին անգամ թողարկեց դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսեր, որոնք ցուցակվեցին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում և ընդգրկվեցին պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում:

Յունիբանկը ստեղծեց corp.unibank.am կայքը հատուկ իր բաժնետերերի և ներդրողների համար:

Յունիբանկը գործարկեց Տվյալների մշակման ժամանակակից կենտրոն, որն իրենից ներկայացնում է ունիվերսալ տեղեկատվական ենթակառուցվածք, որը նախատեսված է սերվերային, ցանցային և կոմունիկացիոն սարքավորումների տեղաբաշխման և անխափան աշխատանքի ապահովման համար:

Moody’s Investors Service միջազգային գործակալությունը հաստատեց Յունիբանկի դրամով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների B3 վարկանիշը` կանխատեսումը դարձնելով «պոզիտիվ»:

Յունիբանկը տոնեց է իր հիմնադրման 15-ամյակը:

Յունիբանկի սովորական անվանական բաժնետոմսերը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի երկրորդային (B) ցուցակից տեղափոխվեցին հիմնական (A) ցուցակ:

Աթենքում կայացած «Ապագայի բանկ 2016» միջազգային համաժողովում Յունիբանկը ճանաչվեց «Տարվա գործընկեր»:

Յունիբանկի Խորհուրդը որոշում ընդունեց բանկի սովորական անվանական բաժնետոմսերի սեփականատերերին վճարել միջանկյալ շահութաբաժիններ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի համար` սովորական անվանական բաժնետոմսերի տեսքով:

Յունիբանկի ընդհանուր կապիտալը գերազանցեց 35,2 մլրդ ՀՀ դրամը:

2017թ.
«Յունիբանկ» ԲԲԸ-ի հասարակ (սովորական) անվանական բաժնետոմսերն ապացուցակվել են և տեղափոխվել ազատ շուկա (C):

Յունիբանկին հանձնվեց PCI DSS 3.2 ստանդարտի պահանջներին համապատասխանության հավաստագիրը

Յունիբանկի աջակցությամբ Արամ Խաչատրյանի համերգասրահում կայացավ պատանի երաժիշտների`«Վարպետները կերտում են վարպետներ» սիմֆոնիկ համերգը

Յունիբանկի պատվիրակությունը մասնակցեց Պրահայում կայացած CyberCentral համաժողովին

Բակո Սահակյանը «Յունիբանկ» ԲԲԸ-ի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանին պարգևատրեց «Վաչագան Բարեպաշտ» մեդալով

Հայաստանի բանկերի միությունը Յունիբանկի Խորհրդի և Վարչության նախագահներ Գագիկ Զաքարյանին և Վարդան Աթայանին պարգևատրեց «Տիգրան Մեծ» հուշամեդալով

Մեսրոպ Հակոբյանը զբաղեցրեց բանկի Վարչության նախագահի պաշտոնը

Յունիբանկն առաջինը Հայաստանում հաջողությամբ անցավ SWIFT -ի ատեստավորումը