Թափուր պաշտոն


ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Աշխատատեղի անվանումը

Ոսկերիչ /ք. Երևան/

Պարտականությունները

  • Գրավի առարկա ոսկյա իրերի պատշաճ ձևով ստուգում, գնահատում և hետհանձնում` համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի պահանջների:
  • Գնահատման արդյունքների մասին տեղեկատվության տրամադրում վարկը տրամադրող մասնագետին և մասնաճյուղի կառավարչին:
  • Ոսկյա իրերի գրավը պարունակող պարկերի հանձնում դրամարկղ և դրամարկղից դրանց հետընդունում՝ համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի պահանջների:
  • Ոսկու և թանկարժեք զարդերի շուկայում էական փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում անմիջական ղեկավարին:

Հիմնական պահանջները

Կրթությունը

Միջին մասնագիտական կամ բարձրագույն (ոսկերչության մասնագիտացմամբ միջին մասնագիտական կրթությունը նախընտրելի է):

Մասնագիտական փորձը

Վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 6 ամսվա աշխատանքային փորձ որպես ոսկերիչ (նախընտրելի է ֆինանսաբանկային ոլորտում):

Լեզուների իմացությունը

Հայերեն (գերազանց)
Ռուսերեն (լավ)

Հմտություններ

Ոսկու հարգերի, թանկարժեք քարերի և զարդերի գնահատման մեթոդների և ճանաչելիության չափանիշների իմացություն:

Գործարար որակներ

Պատասխանատվության զգացում, ազնվություն և անաչառություն:

Դիմելու կարգ

Թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն նկարով` cv@unibank.am հասցեին` պարտադիր նշելով աշխատատեղը, որին հավակնում են /Օր. Ոսկերիչ` ք. Երևան/:

Ընտրության կարգը

Առաջին փուլում իրականացվում է ռեզյումեների վերլուծություն` աշխատատեղերի պահանջների համապատասխան: Այս փուլն անցնելու դեպքում թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի:

Դիմելու վերջնաժամկետը

16.10.2017թ.










Թարմացված է` 20/09/17 15:04
                
Альтернативный вход