Թափուր պաշտոն


ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Աշխատատեղի անվանումը

ՓՄՁ վարկերի պորտֆելի կառավարիչ

Պարտականությունները

  • Մարքեթինգի իրականացում` նոր հաճախորդների ներգրավելու նպատակով
  • Հաճախորդների կարիքների բացահայտում և համապատասխան պրոդուկների մշակում
  • Վարկառուի գործունեության վերլուծություն և վարկունակության գնահատում
  • Պոտենցիալ հաճախորդների բացահայտում, բազաների ստեղծում և ներգրավում, մասնագիտական խորհրդատվության տրամադրում
  • Բանկի ներքին իրավական ակտերի պահանջներին համապատասխան եզրակացության պատրաստում, ընթացիկ մոնիթորինգների իրականացում
  • Վարկային հայտի ներկայացում լիազոր մարմնի քննարկմանը
  • Վարկի սպասարկում և տրամադրում
  • Պլանային ցուցանիշների կատարման ապահովում
  • Վարկային պորտֆելի վերահսկում և կառավարում
  • Աշխատանքային գործունեությունից բխող այլ աշխատանքների կատարում

Հիմնական պահանջները

Կրթությունը

Բարձրագույն կրթություն/լրացուցիչ կրթությունը, վերապատրաստումները, թրեյնինգները կդիտվեն որպես առավելություն/

Մասնագիտական փորձը

Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ նմանատիպ պաշտոնում` բանկային համակարգում

Լեզուների իմացությունը

Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց, անգլերենի` լավ իմացություն:

Հմտություններ

Համակարգչով աշխատելու հմտություն (MS Office)

Գործարար որակներ

Բանկային օրենսդրության, համապատասխան նորմատիվ իրավական ակտերի և ներքին կարգերի, կանոնակարգերի իմացություն, համագործակցելու, վաճառելու ունակություն, պատասխանատվության զգացում, վերլուծելու և բանակցելու ունակություն, նախաձեռնողականություն, MS Office-ի հմուտ օգտատեր, Excel, Power Point ծրագրերի գերազանց իմացություն

Դիմելու կարգ

Թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն (պարտադիր նկարով, ցանկալի է ռուսերեն լեզվով)` cv@unibank.am հասցեին` պարտադիր նշելով պաշտոնը, որին հավակնում են:

Ընտրության կարգը

Առաջին փուլում իրականացվում է ռեզյումեների վերլուծություն` աշխատատեղերի պահանջներին համապատասխան: Այս փուլն անցնելու դեպքում թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի:

Դիմելու վերջնաժամկետը

26.08.2018թ.










Թարմացված է` 30/07/18 10:33
                
Альтернативный вход