Թափուր պաշտոն


ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Աշխատատեղի անվանումը

Աշխատատեղի անվանումը` Միջազգային վճարային համակարգերի բաժնի մասնագետ

Պարտականությունները

  • Բաժնի խնդիրների լուծում և գործառույթների իրականացում:
  • Միջազգային վճարային համակարգերի հետ նամակագրության իրականացում:
  • Զեղծարարական գործարքների ուսումնասիրություն, վերլուծություն և կասկածելի գործարքների հաշվետվության պատրաստում:
  • Ամենամսյա հաշվետվությունների կազմում ( ԿԲ 31 հաշվետվություն, ամենամսյա և եռամսյակային VISA միջ. համակարգի հաշվետվություններ):
  • Սեփական պրոցեսինգային համակարգով թողարկված Visa քարտերի միջազգային բողոքարկում ` ետգանձումների իրականացում, երկրորդ ներկայացում և այլն:
  • Այլ գործառույթների իրականացում և բաժնի պետի այլ հանձնարարականների կատարում:

Հիմնական պահանջները

Կրթությունը

Բարձրագույն կրթություն

Մասնագիտական փորձը

Ցանկալի է նվազագույնը 1 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում /մասնագիտական կրթության պարագայում/

Լեզուների իմացությունը

1. Հայերեն լեզվի տիրապետում (գերազանց)
2. Ռուսերեն լեզվի տիրապետում (գերազանց)
3. Անգլերեն լեզվի տիրապետում (գերազանց)

Հմտություններ

Համակարգչով աշխատելու հմտություն (Word, Excel, Access)
Հեռահաղորդակցման միջոցների և այլ գրասենյակային սարքավորումների օգտագործման հմտություններ:
Վերլուծության մասնագիտական հմտություններ:

Գործարար որակներ

Հաղորդակցվելու կարողություն, համագործակցելու հմտություն, բանակցելու ունակություն, պատասխանատվության զգացում, արդյունքին և նպատակին ուղղվածություն:

Դիմելու կարգ

Խնդրում ենք ուղարկել Ձեր ռեզյումեն /հայերեն լեզվով/ cv@unibank.am հասցեով` subject տողում նշելով աշխատատեղի անվանումը`առանց որի ներկայացված ռեզյումեները չեն դիտարկվելու:

Ընտրության կարգը

Առաջին փուլում իրականացվում է ռեզյումեների վերլուծություն` աշխատատեղերի պահանջների համապատասխան: Այս փուլն անցնելու դեպքում թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի:

Դիմելու վերջնաժամկետը

24.11.2017թ.







Թարմացված է` 8/11/17 16:43
                
Альтернативный вход