Թափուր պաշտոն


ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Աշխատատեղի անվանումը

Աշխատատեղի անվանումը` Սպառողական վարկավորման գծով գործակալ
Երևան, Արթիկ, Իջևան, Կապան և Հրազդան քաղաքների համար

Պարտականությունները

  • Հաճախորդներին Յունիբանկում գործող վարկատեսակների և դրանց պայմանների ներկայացում:
  • Բանկի հետ համագործակցող ընկերությունների տարածքում վարկային դիմումների ընդունում, հայտերի կազմում, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթային փաթեթի կազմում և ներկայացում Բանկի համապատասխան ստորաբաժանմանը:

Հիմնական պահանջները

Կրթությունը

Բարձրագույն կրթություն /նախընտրելի է տնտեսագիտական/

Մասնագիտական փորձը

Ցանկալի է նվազագույնը 3 ամսվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում /մասնագիտական կրթության պարագայում/:

Լեզուների իմացությունը

1. Հայերեն լեզվի տիրապետում (գերազանց)
2. Ռուսերեն լեզվի տիրապետում` հաճախորդների հետ բացատրման նպատակով (լավ)
3. Այլ օտար լեզուների տիրապետում (ցանկալի է)

Հմտություններ

Համակարգչով աշխատելու հմտություն (MS Office):

Գործարար որակներ

Հաղորդակցվելու կարողություն, համագործակցելու հմտություն, բանակցելու ունակություն, պատասխանատվության զգացում, արդյունքին և նպատակին ուղղվածություն:

Դիմելու կարգ

Թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն /նկարով/` cv@unibank.am հասցեին` պարտադիր նշելով աշխատատեղի անվանումը և քաղաքը, օրինակ` Սպառողական վարկավորման գծով գործակալ /ք.Երևան/

Ընտրության կարգը

Առաջին փուլում իրականացվում է անձնական տվյալների վերլուծություն` աշխատատեղերի պահանջների համապատասխան: Այս փուլն անցնելու դեպքում թեկնածուները հրավիրվում են թեստավորման:

Դիմելու վերջնաժամկետը

15.06.2017թ.






Թարմացված է` 9/06/17 11:37
                
Альтернативный вход