Թափուր պաշտոն


ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Աշխատատեղի անվանումը

ՓՄՁ վերլուծաբան-ներգրավող-փորձնակ /Երևանի մասնաճյուղերի համար/

Պարտականությունները

  • Նոր ՓՄՁ հաճախորդների ներգրավում, բանկում առկա մեթոդներով բանկային գործիքների վաճառքի իրականացում:
  • Վարկային դիմումների ընդունում, հայտերի կազմում, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթային փաթեթի հավաքագրում, վերլուծություն, ամբողջական վարկային գործի կազմում և ներկայացում հաստատման:
  • Վարկերի և վարկային գործերի հետտրամադրման ընթացիկ գործընթացի վարում և սպասարկում:
  • Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվության ներկայացում:
  • Աշխատանքային գործունեությունից բխող հաշվետվությունների կազմում:

Հիմնական պահանջները

Կրթությունը

Բարձրագույն կրթություն /նախընտրելի է տնտեսագիտական/

Մասնագիտական փորձ

Ցանկալի է 6 ամսվա աշխատանքային փորձ` ֆինանսաբանկային ոլորտում:

Լեզուների իմացությունը

1. Հայերեն լեզվի տիրապետում (գերազանց)
2. Ռուսերեն լեզվի տիրապետում` հաշվետվությունների կազմման և հաճախորդների հետ բացատրման նպատակով (լավ)

Հմտություններ

Համակարգչով աշխատելու հմտություն (MS Office) հաղորդակցվելու կարողություն, համագործակցելու հմտություն, բանակցելու ունակություն, պատասխանատվության զգացում, արդյունքին և նպատակին ուղղվածություն:

Գործարար որակները

Հաղորդակցվելու կարողություն, համագործակցելու հմտություն, բանակցելու ունակություն, պատասխանատվության զգացում, արդյունքին և նպատակին ուղղվածություն:

Դիմելու կարգ

Թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն նկարով` cv@unibank.am հասցեին` պարտադիր նշելով ՓՄՁ վերլուծաբան-ներգրավող-փորձնակ /ք.Երևան/:

Ընտրության կարգը

Առաջին փուլում իրականացվում է ռեզյումեների վերլուծություն` աշխատատեղերի պահանջների համապատասխան: Այս փուլն անցնելու դեպքում թեկնածուները հրավիրվում են թեստավորման:

Դիմելու վերջնաժամկետը

28.02.2018թ.










Թարմացված է` 13/02/18 09:30
                
Альтернативный вход