Թափուր պաշտոն


ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Աշխատատեղի անվանումը

Մասնաճյուղի կառավարիչ /ք. Երևան/

Պարտականությունները

  • Մասնաճյուղի ընթացիկ աշխատանքների կազմակերպում, համակարգում և ղեկավարում, մասնաճյուղի թղթակցության վերահսկում և տեղաբաշխում այն ըստ նշանակության:
  • Բանկում առկա մեթոդներով բանկային գործիքների վաճառքի իրականացում, նոր հաճախորդների ներգրավում:
  • Մասնաճյուղի կողմից ներկայացվող վարկային հայտերի և այլ փաստաթղթային փաթեթների ամբողջականության վերահսկում և ապահովում:
  • Մասնաճյուղի հաճախորդների սպասարկման որակի նկատմամբ հսկողության իրականացում:
  • Մասնաճյուղի աշխատողների համագործակցության ապահովում, տեղեկատվության փոխանակում:
  • ՀՀ օրենսդրությունից և բանկի ներքին իրավական ակտերից բխող այլ պարտականությունների իրականացում:

Հիմնական պահանջները

Կրթությունը

Բարձրագույն կրթություն /ցանկալի է տնտեսագիտական/

Մասնագիտական փորձը

Նվազագույնը 3 տարվա ղեկավարի փորձ ֆինանսաբանկային ոլորտում`ցանկալի է կառավարչի կամ կառավարչի տեղակալի /ԿԲ-ի կողմից կառավարչի լիցենզիայի առկայությունը պարտադիր է/:

Լեզուների իմացությունը

Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց, անգլերեն լեզվի լավ իմացություն:

Գործարար որակները

Թիմում աշխատելու հմտություն, համագործակցելու և բանակցելու ունակություն, նախաձեռնողականություն, վճռականություն, խնդիրներ լուծելու ունակություն:

Դիմելու կարգ

Թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն նկարով` cv@unibank.am հասցեին, պարտադիր նշելով Մասնաճյուղի կառավարիչ /ք.Երևան/

Ընտրության կարգը

Առաջին փուլում իրականացվում է ռեզյումեների վերլուծություն` աշխատատեղերի պահանջների համապատասխան: Այս փուլն անցնելու դեպքում թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի:

Դիմելու վերջնաժամկետը

21.04.2017թ.






Թարմացված է` 10/04/17 09:39
                
Альтернативный вход