Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտ (FATCA)

FATCA (Foreign Account Tax Compliance Act) օրենքն ԱՄՆ կոնգրեսի կողմից ընդունվել է 2010թ. մարտին 18-ին և ուժի մեջ է մտել 2013թ. հունվարի 1-ին: FATCA-ի նպատակն է կանխարգելել ԱՄՆ քաղաքացիների կողմից օտարերկրյա ֆինանսական կառույցների հետ գործարքների միջոցով հարկերից խուսափելու դեպքերը:

Այն պարտավորեցնում է բոլոր ոչ ամերիկյան ֆինանսական հաստատություններին (ներառյալ ՀՀ բանկերը) նույնականացնել իրենց  հաճախորդներին և ԱՄՆ հարկատուների հաշիվների մասին տեղեկատվություն փոխանցել ԱՄՆ հարկային ծառայությանը (Internal Revenue Service, IRS): Բանկի կամ Բանկի հաճախորդների կողմից FATCA-ի պահանջները չկատարելու դեպքում նախատեսված է պատժամիջոցների կիրառում:

“Յունիբանկ” ԲԲԸ-ն (այսուհետև` Բանկ) ԱՄՆ հարկային ծառայության հետ կնքել է համապատասխան պայմանագիր և ստացել Համաշխարհային միջնորդային նույնականացման հետևյալ համարը (GIIN number)` 7E4JN9.99999.SL.051:  Բանկի և IRS-ի միջև կնքված պայմանագրի համաձայն, Բանկը պարտավոր է ներկայացնել հաշվետվություններ այն ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ, ովքեր հանդիսանում են ԱՄՆ հարկատուներ (հարկային ռեզիդենտներ):

Ֆիզիկական (ներառյալ Ա/Ձ) և իրավաբանական անձանց ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար Բանկն իրականացնում է հաճախորդներից լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

ԱՄՆ հարկային ռեզիդենտի չափանիշները
1.     ԱՄՆ հարկատու-ֆիզիկական անձ (ներառյալ Ա/Ձ) է  համարվում ԱՄՆ քաղաքացին կամ ԱՄՆ հարկային ռեզիդենտը:
Հաճախորդը  հանդիսանում է  ԱՄՆ հարկային ռեզիդենտ, եթե համապատասխանում
է հետևյալ չափանիշներից որևիցե մեկին`
  • ծնվել է ԱՄՆ-ում
  • հանդիսանում է ԱՄՆ քաղաքացի կամ ունի ԱՄՆ-ի «գրին քարտ»
  • ֆիզիկապես գտնվել է ԱՄՆ-ում առնվազն 31 օր ընթացիկ տարում, և 183 օր երեք տարվա ընթացքում (ներառվում է ընթացիկ տարին և անմիջապես նախորդող երկու տարիները` հաշվի առնելով ընթացիկ տարում ԱՄՆ-ում գտնվելու բոլոր օրերը,  ընթացիկ տարվան նախորդող առաջին տարում ԱՄՆ-ում գտնվելու օրերի 1/3-ը, և  ընթացիկ տարվան նախորդող երկրորդ տարում ԱՄՆ-ում գտնվելու օրերի 1/6-ը):
Օրինակ`
2013թ.-ին Դուք ԱՄՆ տարածքում անցկացրել եք 130 օր,  2012թ.-ին`  120 օր,  2011թ.-ին` 120 օր: Այսպիսով հաշվարկը կիրականացվի հետևյալ կերպ. (130 + 120*1/3 + 120*1/6)=190. Քանի որ, օրերի ընդանուր քանակը գերազանցում է  183 օրը, և ընթացիկ տարում Դուք ԱՄՆ-ում անցկացրել եք 31 օրից ավելի, ապա 2013թ.-ին Դուք կճանաչվեք ԱՄՆ հարկային ռեզիդենտ:

  • այլ`  համաձայն FATCA օրենքի պահանջների:
2.   ԱՄՆ հարկատու-իրավաբանական անձ է համարվում ԱՄՆ հարկային ռեզիդենտ իրավաբանական անձը, եթե համապատասխանում է հետևյալ չափանիշներից որևիցե մեկին`
  • գրանցված է  ԱՄՆ–ում (հիմնադրվել է ԱՄՆ օրենսդրության համաձայն),
  • հիմնադիրը/հիմնադիրները տիրապետում է/են տվյալ ձեռնարկության բաժնետոմսերի առնվազն 10%-ին և բավարարում է/են վերոնշյալ կետ 1-ում նշված պայմաններից մեկին,
  • այլ` համաձայն FATCA օրենքի պահանջների:
3.  “Չհամաձայնող” հաճախորդներ/հաշիվներ (Recalcitrant accounts)  են համարվում այն հաճախորդները, ովքեր հրաժարվում են Բանկին տրամադրել տեղեկատվություն, համաձայն որի կբացահայտվի նրանց ԱՄՆ հարկատու լինելու հանգամանքը, կամ հրաժարվում են որպեսզի Բանկը իրենց, իրենց հաշիվների և  եկամուտների վերաբերյալ տեղեկություն/հաշվետվություն տրամադրի ԱՄՆ հարկային ծառայությանը: “Չհամաձայնող” հաշիվների դեպքում կիրականացվի  30% (երեսուն տոկոս) հարկի գանձում ԱՄՆ ծագում ունեցող եկամուտներից (տոկոսային վճարումներ, շահաբաժիններ, վարձակալական վճարներ, ռոյալթիներ, աշխատավարձ, անուիտետներ, շահույթներ և այլ եկամուտներ, որոնք գոյացել են  ԱՄՆ-ում կամ արդյունավետորեն կապված են ԱՄՆ-ում իրականացվող բիզնեսի կամ առևտրի հետ):  


Թարմացված է` 17/11/17 15:13
                
Альтернативный вход