Յունիբանկը հայտարարում է աննախադեպ ակցիա Shopping Revolution` մեծ զեղչեր լավագույն խանութների և դրամական մրցանակներ բանկի կողմից

18.11.2012
Յունիբանկը, զեղչերի և արտոնությունների “Մագնիս” ծրագրի շրջանակներում, հայտարարում է նոր աննախադեպ ակցիա, որը մեկնարկում է 2012թ. նոյեմբերի 20-ից և ավարտվում դեկտեմբերի 20-ին:

Ակցիայի շրջանակներում, “Մագնիս” ծրագրի գործընկերները, մեկ ամսվա ընթացքում, կառաջարկեն մեծ զեղչեր խանութներում և ժամանցի կենտրոններում, իսկ Յունիբանկը կիրականացնի 5 000 - 50 000 դրամ գումարով մրցանակների ամենօրյա խաղարկություն:

Դրամական մրցանակների խաղարկությունների մասնակից դառնալու համար ընդամենը պետք է գրանցվել http://www.magnis.am/ կայքում` լրացնելով պարզ ձև (անուն/ազգանունը, բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն), և մասնակցել ամենօրյա խաղարկություններին, մինչև ակցիայի ավարտը: Եթե անձը հանդիսանում է Facebook սոցիալական ցանցի օգտատեր, ապա կարող է լրացնել իր էլ. փոստի հասցեն և գաղտնաբառը, իսկ համակարգն ավտոմատ կերպով կներբեռնի մասնակցի տվյալները` նրան ընձեռելով տվյալները փոփոխելու հնարավորություն:

Գրանցվել կարող են 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի հանդիսացող բոլոր անձինք, ովքեր հանդիսանում են Յունիբանկի քարտապաններ կամ ցանկանում են դառնալ, բացառությամբ` Յունիբանկի աշխատակիցների: Ընդ որում, մեկ անձի մասնակցությունների քանակը սահմանափակված չէ: Նույն անձը, մեկ անգամ գրանցվելով կայքում, կարող է մասնակցել ամենօրյա խաղարկություններին` ակցիայի ողջ ժամանակահատվածում: Դրա համար, յուրաքանչյուր անգամ անհրաժեշտ է բեռնել “Մասնակցիր և շահիր” գրանցման ձևը www.magnis.am կայքում, լրացնել համապատասխան դաշտերը և սեղմել “Մուտք”, այնուհետև` “Մասնակցիր և շահիր” կոճակը:

Ամենօրյա խաղարկությունները մեկնարկում են ս.թ. նոյեմբերի 20: Յուրաքանչյուր օր կխաղարկվեն 10 և ավելի դրամական մրցանակներ: Շահողները կընտրվեն պատահական թվերի գեներատորի միջոցով: Դրամական մրցանակներ շահողներն այդ մասին կտեղեկացվեն SMS հաղորդագրության միջոցով, ինչպես նաև շահողների անուն/ազգանունները կհրապարակվեն www.magnis.am կայքում և Յունիբանկի ֆեյսբուքյան էջում: Գումարները մասնակիցներին կտրամադրվեն Shopping Revolution ակցիայի շրջանակներում հատուկ թողարկված նվեր քարտերի միջոցով: Քարտերը ձեռքբերելու համար շահող մասնակիցը պետք է այցելի Յունիբանկի “Մաշտոց” (Երևան, Մաշտոցի 22/2) կամ “Երիտասարդական” (Երևան, Աբովյան 23/2) մասնաճյուղ և ներկայացնի անձնագիրն ու սոցիալական քարտը:

Նվեր քարտի միջոցով գնումներ կարելի է կատարել բացառապես Shopping Revolution ակցիային մասնակցող խանութ-սրահներում և ժամանցի կենտրոններում, որոնք յուրաքանչյուր օր հանդես կգան աննախադեպ զեղչային առաջարկներով: Տրամադրվող զեղչերի և խաղարկությունների վերաբերյալ տեղեկատվությունն ամեն օր կհրապարակվի www.magnis.am կայքում և Facebook-ում: Հետևեք մեր նորություններին www.magnis.am կայքում և Facebook-ում:

Shopping Revolution ակցիայի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար այցելեք www.magnis.am կայքը կամ դիմեք Յունիբանկի հեռախոսակապի կենտրոն` (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ