Յունիբանկի «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղը կաշխատի առանց հանգստյան օրերի` ժամը 10:15-ից մինչև 21:30

24.08.2017
Այսուհետ Յունիբանկի «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի առանց հանգստյան օրերի և երկարացված ռեժիմով` ժամը 10:15-ից մինչև 21:30-ն: Երկարացված աշխատանքային օրը և շաբաթ-կիրակի օրերին ևս սպասարկում իրականացնելը հնարավորություն են տալիս մեր հաճախորդներին այցելել բանկ և օգտվել որակյալ բանկային ծառայություններից իրենց համար առավել հարմար ժամերին:

Հաճախորդների սպասարկման գործընթացն էլ ավելի արագ կազմակերպելու նպատակով, «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղն աշխատում է նաև «մեկ պատուհանի» սկզբունքով: Ավանդի, վարկի, բանկային քարտի ձևակերպումը, դրամական փոխանցման իրականացումը կամ կոմունալ վճարումը կարելի է կատարել` դիմելով բանկի ընդամենը մեկ աշխատակցի: Դրամարկղին կամ սպասարկող այլ մենեջերին լրացուցիչ մոտենալու կարիք այլևս չկա:

Յունիբանկը հաճախորդներին ընձեռում է նաև ինքնասպասարկման հնարավորություն: Մասնաճյուղում գործում է վճարային տերմինալ, որի միջոցով կարելի է կատարել բանկային հաշվի համալրում, վարկի մարում կամ կոմունալ վճարում: Տերմինալի պարզ և մատչելի շահագործման շնորհիվ վճարումը կատարվում է հաշված րոպեների ընթացքում:

Հիշեցնենք, որ «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղը տեղափոխվել է նոր, առավել ընդարձակ և ժամանակակից չափանիշներով կառուցված գրասենյակ: Մասնաճյուղի հասցեն է ք.Երևան, Արշակունյաց պող., 34/3 շենք /«Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի համալիր/:

Այսօր Յունիբանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով և 47 մասնաճյուղերով: Մոսկվայում գործում է բանկի ներկայացուցչությունը:

Յունիբանկի մասնաճյուղային ցանցի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար այցելեք «Մասնաճյուղային ցանց» էջը կամ դիմեք տեղեկատու կենտրոն` (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ