Յունիբանկն էապես բարելավել է անգրավ բիզնես վարկերի պայմանները

04.09.2017

Հաշվի առնելով ձեռնարկատերերի համար վարկային միջոցների հասանելիության մակարդակի բարձրացման խնդիրը, Յունիբանկն էապես բարելավել է անգրավ բիզնես վարկերի պայմանները` դրաձնելով դրանք ավելի մատչելի: Այսուհետ, անգրավ բիզնես վարկեր Յունիբանկը կտրամադրի սկսած 13% տարեկան տոկոսադրույքով: Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով, մարման ժամկետը կազմում է մինչև 36 ամիս:
Վարկային միջոցների համար կարող են դիմել արտադրության, առևտրի, շինարարության, զբոսաշրջության, սպասարկման, տրանսպորտի և այլ ոլորտներում զբաղված անհատ ձեռներեցը կամ իրավաբանական անձը:


Ելնելով շուկայի և բիզնեսի առանձնահատկություններից` «Յունիբանկը» հաճախորդներին առաջարկում է վարկի մարման ճկուն ժամանակացույց: Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց որևէ սահմանափակումների:


«Վերանայելով անգրավ վարկի պայմանները` մենք այն ավելի հասանելի ենք դարձնում ՓՄՁ-ների համար և այդ կերպ նպաստում մեր հաճախորդների բիզնեսի ծավալների մեծացմանն ու արդյունավետության և մրցունակության բարձրացմանը: Մեր բոլոր վարկատեսակները համահունչ են ՓՄՁ-ների կարիքներին և լավագույնս համապատասխանում են մեր հաճախորդի սպասումներին: Այս մոտեցման շնորհիվ մեր վարկերի մատչելի են մեծ թվով ձեռնարկատերերի համար», - նշեց «Յունիբանկի» կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:

Տեղեկատու կենտրոն` 59 55 55

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ