Յունիբանկը 11.09.2017թ.-ից կսկսի պարտատոմսերի հերթական թողարկումը


08.09.2017

2017թ.-ի սեպտեմբերի 11-ից «Յունիբանկ» ԲԲԸ-ն սկսում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական թողարկումը: Դոլարային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 5.75%, շրջանառության ժամկետը` 36 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի մարումը կիրականացվի 11.09.2020թ.-ին:

Դիտել Յունիբանկի կողմից թողարկվող պարտատոմսերի հիմնական պայմանները:

Առաջարկի վերաբերյալ Ծրագրային ազդագրին և թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ կայքի «Բաժնետերեր և ներդրողներ» բաժնում:

Տեղեկատու կենտրոն` 59 55 55


                
Альтернативный вход