01.12.2017թ.-ից Յունիբանկում տեղի կունենա հաշիվների մնացորդների նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույքների փոփոխություն


13.11.2017
Հարգելի հաճախորդներ,

տեղեկացնում ենք, որ 01.12.2017թ.-ից Յունիբանկում է տեղի է ունենալու հաշիվների մնացորդների նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույքների փոփոխություն: Յունիբանկի Խորհրդի 27.10.2017թ.-ի որոշման համաձայն կիրականացվեն հետևյալ փոփոխությունները`

- ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար ՀՀ դրամով ցպահանջ ավանդային հաշիվների մնացորդների նկատմամբ հաշվարկվող տարեկան տոկոսադրույքը սահմանել 0.01%, արտարժույթով տոկոսադրույքը թողնել անփոփոխ` 0.01%,

- բանկային, այդ թվում` քարտային, հաշիվների մնացորդների նկատմամբ հաշվարկվող տարեկան տոկոսադրույքը բոլոր արժույթներով սահմանել 0%,

- կենսաթոշակային բանկային հաշիվների մնացորդների նկատմամբ հաշվարկվող տարեկան տոկոսադրույքը թողնել անփոփոխ` 8%,

- սոցիալական փաթեթի համար բացված բանկային հաշիվների մնացորդների նկատմամբ հաշվարկվող տարեկան տոկոսադրույքը թողնել անփոփոխ` 8%:

Տեղեկատու կենտրոն` (+374 10) 59 55 55


                
Альтернативный вход