Ուշադրություն` նոյեմբերի 25-ին ժամը 15:00-ից մինչև 19:00-ն «Գարեգին Նժդեհ» և «Զվարթնոց» մասնաճյուղերը սպասարկում չեն իրականացնելու


24.11.2017

Հարգելի հաճախորդներ,
տեղեկացնում ենք, որ տեխնիկական վերազինման պատճառով Յունիբանկի «Գարեգին Նժդեհ» /ք.Երևան, Արշակունյաց պող., 34/3 (Երևան Մոլ)/ և «Զվարթնոց» /Զվարթնոց միջազգային օդանավակայանի տարածք/ մասնաճյուղերը 2017թ.-ի նոյեմբերի 25-ին` ժամը 15:00-ից մինչև 19:00-ն հաճախորդների սպասարկում չեն իրականացնի:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար:

Հիշեցնենք, որ «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղն աշխատում է երկուշաբթի-կիրակի օրերին` ժամը 10:15-ից մինչև 21:30-ը: «Զվարթնոց» մասնաճյուղն աշխատում է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի:

Յունիբանկի բոլոր մասնաճյուղերի հասցեների և աշխատաժամերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար այցելեք կայքի «Մասնաճյուղային ցանց» և «Աշխատանքային ժամեր» էջերը:

Տեղեկատու հեռ.` (+37410) 59 55 55:


                
Альтернативный вход