Ստացեք հաղորդագրություն քարտով իրականացված յուրաքանչյուր գործարքի վերաբերյալ նաև էլեկտրոնային փոստով


23.01.2018
Քարտային գործարքներն առավել անվտանգ դարձնելու նպատակով, Յունիբանկն առաջարկում է հաճախորդներին օգտվել նոր ծառայությունից: Այսուհետ բանկի բոլոր քարտապանները կարող են էլեկտրոնային փոստին ուղարկվող հաղարդագրության միջոցով օպերատիվ տեղեկատվություն ստանալ իրենց բանկային քարտով իրականացված յուրաքանչյուր գործարքի, այդ թվում` մուտքերի, ելքերի, քարտի բլոկավորման կամ ապաբլոկավորման վերաբերյալ:

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է այցելել բանկի ցանկացած մասնաճյուղ և ներկայացնել դիմում` նշելով էլեկտրոնային փոստի հասցեն, որին բանկը պետք է ուղարկի հաղորդագրությունները: Ծառայությունը մատուցվում է անվճար:

SMS և էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկվող հաղորդագրությունների ծառայությունները բարձրացնում են քարտի օգտագործման անվտանգության մակարդակը, քանի որ քարտապանը հնարավորություն է ստանում վերահսկելու քարտով իրականացված բոլոր գործարքները ցանկացած ժամանակ` անկախ իր գտնվելու վայրից, և անհրաժեշտության դեպքում անմիջապես կապվել բանկի հետ:
SMS հաղորդագրության ծառայությունը Յունիբանկը քարտապաններին ևս տրամադրում է անվճար:

Հաճախորդների սպասարկումն առավել հարմարավետ կազմակերպելու նպատակով Յունիբանկում գործում է նաև քարտապանների սպասարկման շուրջօրյա ծառայություն, որին կարելի է դիմել (+37410) 555 385 հեռախոսահամարով:

                
Альтернативный вход