Յունիբանկը 13.02.2018թ.-ից կսկսի ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով պարտատոմսերի հերթական թողարկումը


12.02.2018

2018թ.-ի փետրվարի 13-ից «Յունիբանկ» ԲԲԸ-ն սկսում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական թողարկումը: Դրամային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 10%, շրջանառության ժամկետը` 24 ամիս: Դոլարային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 5.5%, շրջանառության ժամկետը` 39 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:

Դրամային պարտատոմսերի մարումը կիրականացվի 13.03.2020թ.-ին, իսկ դոլարային պարտատոմսերինը` 13.05.2021թ.-ին:

Առաջարկի վերաբերյալ Ծրագրային ազդագրին և թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ կայքի «Բաժնետերեր և ներդրողներ» բաժնում:

Տեղեկատու կենտրոն` 59 55 55

                
Альтернативный вход