Յունիբանկն առաջարկում է մինչև 10% եկամտաբերությամբ պարտատոմսեր

14.02.2018

Յունիբանկը սկսել է անվանական արժեկտրոնային դրամական և դոլարային պարտատոմսերի հերթական թողարկումը` համապատասխանաբար, 250 մլն ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով: Դրամային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 10%, շրջանառության ժամկետը` 24 ամիս: Դոլարային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 5.5%, շրջանառության ժամկետը` 39 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:

Դրամային պարտատոմսերի մարումը կիրականացվի 13.02.2020թ.-ին, իսկ դոլարային պարտատոմսերինը` 13.05.2021թ.-ին:

Պարտատոմսերը կարել է ձեռքբերել` դիմելով բանկի գլխամասային գրասենյակ կամ 46 մասնաճյուղերից մեկը: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է մինչև 22.03.2018թ.-ը:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Յունիբանկն արդեն իսկ իրականացրել է պարտատոմսերի երեք թողարկում և ամբողջությամբ տեղաբաշխել ներկայացված ծավալը: Այժմ բանկի դոլարային պարտատոմսերը ընդգրկված են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ի հիմնական (Abond) ցուցակում:

«Լինելով բաց բաժնետիրական ընկերություն` Յունիբանկն ակտիվ գործունեություն է ծավալում արժեթղթերի շուկայում և հասարակությանը հնարավորություն ընձեռում օգտվել ավելի բարձր եկամտաբերություն ունեցող ներդրումային գործիքներից: Բանկի պարտատոմսերի և բաժնետոմնսերի նկատմամբ առկա մեծ հետաքրքրությունն ու պահանջարկը փաստում են բնակչության բարձր վստահության և բանկի արդյունավետ և հեռանկարային ռազմավարության մասին», - նշում է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:


Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ