Հայտարարություն` Ինդոնեզիայում, Հնդկաստանում և Բրազիլիայում քարտային գործարքների վերաբերյալ


01.03.2018
Հարգելի հաճախորդներ,
հաշվի առնելով Հնդկաստանում և Ինդոնեզիայում կեղծ քարտերով կատարվող կանխիկացման դեպքերի հաճախականությունը, ինչպես նաև տվյալ երկրների պաշտպանվածությունը կեղծ գործարքների բողոքարկումից /համապատասխանաբար, մինչև 01.01.2019թ. և 01.01.2021թ./, Յունիբանկը նշված երկրներում ժամանակավորապես դադարեցնում է իր կողմից թողարկված քարտերով կանխիկացման գործառույթը:

Տեղեկացնում ենք նաև, որ բանկը բլոկավորել է իր քարտերով Բրազիլիայում կատարվող բոլոր ինտերնետային գնումները:

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք դիմել բանկի քարտապանների սպասարկման շուրջօրյա ծառայություն` +374 10 555 385 հեռախոսահամարով:

                
Альтернативный вход