Յունիբանկի դրամային պարտատոմսերը ցուցակվել են Nasdaq OMX Armenia-ում


23.03.2018
2018թ.-ի մարտի 20-ին «Յունիբանկ» ԲԲԸ-ի 250 մլն ՀՀ դրամ ընդհանուր անվանական արժեքով արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են Nasdaq OMX Armenia-ի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում: Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն UNIBB5 բորսայական հապավմամբ:

Յունիբանկի այս թողարկման դրամային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 10%, շրջանառության ժամկետը` 24 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:

Ընդհանուր առմամբ Յունիբանկն իրականացրել և ամբողջովին տեղաբաշխել է պարտատոմսերի 4 թողարկում:

Բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

                
Альтернативный вход