Ուշադրություն` վարկերը չեն համարվի ժամկետանց մինչև 2018թ.-ի մայիսի 5-ը ներառյալ

02.05.2018

Հարգելի հաճախորդներ,

Հաշվի առնելով երթևեկության վերականգնումը, տեղեկացնում ենք, որ վարկերի մարման գործընթացն անհրաժեշտ է վերսկսել ոչ ուշ քան 2018թ.-ի մայիսի 7-ը: Մեկ անգամ ևս հայտնում ենք, որ այն հաճախորդները, որոնք ս.թ. ապրիլի 23-ից մինչև մայիսի 5-ը ներառյալ չեն կարողացել կատարել իրենց վարկերի մարումները երթևեկության ծանրաբեռնվածության և ճանապարհների փակ լինելու պատճառով, չեն դասակարգվելու և չեն համարվելու ժամկետանց, ինչպես նաև նրանց նկատմամբ չեն կիրառվելու տույժեր:

Վարկերի մարումները կարելի է կատարել բանկի տերմինալների միջոցով կամ ցանկացած մասնաճյուղում:

Տեղեկատու կենտրոն` 59 55 55


Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ