«Յունիբանկ» ԲԲԲ-ի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանի հայտարարությունը` ի պատասխան «Հին Էրիվան» ռեստորանի ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառմանը.

09.05.2018
Ողջունելի է, որ «Հին Էրիվան» ռեստորանի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը հայտնում է Յունիբանկից ստացված վարկերը մարելու իր պատրաստակամությունը: Մանվել Տեր-Առաքելյանի հանդեպ Յունիբանկի միակ պահանջն այս 7 տարիների ընթացքում եղել է իր վարկային պարտավորությունների կատարումը: Այս ողջ ժամանակահատվածում վարկերի մարումը կատարելու ոչ մի խոչընդոտ, բացի վարկառուի մոտ այն կատարելու ցանկության բացակայությունից, չի եղել:

Յունիբանկը որևէ կերպ հետաքրքրված չէ ո'չ Մանվել Տեր-Առաքելյանի կողմից գրավադրված, ո'չ էլ` ֆեյսբուքյան գրառման մեջ իր կողմից մատնանշված գույքերով: Բնականաբար, բանկը վարկային պարտավորությունների կատարումն ակնկալում է դրամական միջոցների տեսքով, այլ ոչ թե` գույքի: Հաշվի առնելով, որ արդեն 2519 օր է ինչ վարկերի գծով չի կատարվել որևէ մարում,Մանվել Տեր Առաքելյանին առաջարկում ենք անձամբ կազմակերպել իր գրառման մեջ նշված գույքերի վաճառքը և գոյացող միջոցներով մարել վարկային պարտավորությունները:

Հաշվի առնելով Մանվել Տեր-Առաքելյանի` գործընթացը «թափանցիկ» դարձնելու ցանկությունը, առաջարկում ենք բանկի պատասխանը ևս հրապարակել «Հին Էրիվան» ռեստորանի ֆեյսբուքյան էջում:

«Յունիբանկ» ԲԲԸ-ի
Վարչության նախագահ
Մեսրոպ Հակոբյան

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ