Բանկային քարտեր



Յունիբանկի բանկային քարտերը ժամանակակից և հարմարավետ վճարային միջոց են, որոնք օգտագործվում են ապրանքների եւ ծառայությունների դիմաց անկանխիկ վճարումներ իրականացնելու կամ աշխարհի ցանկացած կետում կանխիկ գումար ստանալու համար: Յունիբանկն իր հաճախորդներին առաջարկում է Visa International միջազգային վճարային համակարգի և ArCa քարտեր:

Յունիբանկում գործում է քարտապանների սպասարկման շուրջօրյա ծառայություն: Եթե Դուք հանդիսանում եք Յունիբանկի քարտապան, ապա մեր մասնագետները շաբաթը 7 օր, օրական 24 ժամ պատրաստ են օգնելու բանկային քարտի հետ կապված ցանկացած հարցի դեպքում: Դրա համար անհրաժեշտ է զանգահարել (+37410) 555 385 հեռախոսահամարով:

Բանկը քարտապաններին առաջարկում է օգտվել նաև SMS հաղորդագրության ծառայությունից, որի միջոցով կարելի է օպերատիվ տեղեկատվություն ստանալ բանկային քարտով իրականացված յուրաքանչյուր գործարքի վերաբերյալ: Հաղորդագրությունները Բանկն ուղարկում է հաճախորդի կողմից նշված բջջային հեռախոսի համարին: SMS հաղորդագրության ծառայությունից օգտվելու համար քարտապանը պետք է Բանկին ներկայացնի համապատասխան դիմում:






Թարմացված է` 16/05/17 15:01
                
Альтернативный вход