U-Shopping card



U-Shopping card

Սպառողական վարկը տրամադրվում է no name քարտերով /ArCa/

Նպատակային նշանակությունը

Սպառողական նպատակներ

Վարկառուի նկատմամբ պահանջները

- ՀՀ ռեզիդենտ  ֆիզիկական անձ,

- գործող ժամկետանց վարկի բացակայություն,

- տարիքային սահմանափակում` 21-63 տարեկան,

Վարկի գումարը

մինչև 300 000 ՀՀ դրամ

Վարկի արժույթը

ՀՀ դրամ

Վարկի ժամկետը

12 ամիս

Տարեկան տոկոսադրույքը

11%

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Փաստացի տարեկան տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը տոկոսագումարները եւ այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բանաձևը և օրինակը կարող եք գտնել այստեղ:

Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վարկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները: Վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ:

Ապահովվածությունը

-

Վարկի տրամադրման կարգը

Անկանխիկ եղանակով` բանկային քարտի միջոցով

Վարկի մարման կարգը 

Ամենամսյա հավասարաչափ անուիտետային մարումներով
Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց  սահմանափակումների:

Ուշադրություն` տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում վարկառուի մասին տեղեկատվությունը կարող է գրանցվել վարկային ռեգիստրում: Վարկային պարտավորությունների չկատարման դեպքում հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի գույքի հաշվին:

Քարտի տեսակը

ArCa, no name

Քարտի տարեկան սպասարկում  

Անվճար /քարտի սպասարկման այլ ծառայությունները`  բանկի սակագներին համաձայն/:

Միջնորդավճար

Վարկի սպասարկում` ամսական` վարկի սկզբնական գումարի  0.75% չափով:

Քարտի տրամադրում` անվճար

Կանխիկացման միջնորդավճար`  5%, անկանիկ գործարքների դեպքում` 0%

Տույժեր

Ժամկետանց գումարի 0.2%-ի չափով` յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար:

Ներկայացվող փաստաթղթերը 

- դիմում
- անձնագիր
-
սոցիալական քարտ  /ID քարտ/

Սպառողի համար վարկի հասանելիությունը սահմանափակող այլ պայմաններ չկան: Վարկի ձևակերպումը կատարվում է բանկում:

Վարկի տրամադրման դրական գործոններն են հաճախորդի վարկունակությունը, դրական վարկային պատմության առկայությունը,  գրավի առարկայի որակը և այլն: 

Վարկի մերժման գործոններն են հաճախորդի եկամուտների անբավարար լինելը, բացասական վարկային պատմության առկայությունը, ներկայացված տեղեկատվության կամ փաստաթղթային փաթեթի թերի կամ անարժանահավատ լինելը և այլն:

Նախքան վարկային պայմանագրի կնքումը բանկը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը

 

1 աշխատանքային օր

Հաճախորդին վարկային հայտի վերաբերյալ կայացրած որոշման մասին բանկը տեղյակ է պահում 1 աշխատանքային օրվա ընթացքում:

Վարկը  հաճախորդին տրամադրելու ժամկետը

1 աշխատանքային օր



Էական պայմանների ընդհանրական թերթիկ



Թարմացված է` 13/12/17 12:25
                
Альтернативный вход