Սոցիալական փաթեթի հաշիվներ


Յունիբանկը շահավետ պայմաններով իրականացնում է սոցիալական փաթեթների բանկային հաշիվների սպասարկում` առաջարկելով 8% տարեկան տոկոսադրույք հաշվի մնացորդի նկատմամբ:

Սոցիալական փաթեթների բանկային հաշիվներ

Արժույթը

ՀՀ դրամ

Բանկային հաշվի մնացորդի նկատմամբ հաշվարկվող տարեկան տոկոսադրույքը

8%

Հաշիվը նախատեսված է ՀՀ կառավարության կողմից տրամադրվող սոցիալական փաթեթից օգտվող ֆիզիկական անձանց համար:

Տոկոսների վճարումը` ամենամսյա: Կուտակված տոկոսները կարող են ծախսվել միայն սոցիալական փաթեթի մեջ ներառվող 4 ուղղություններով (առողջության ապահովագրություն, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում, ուսման վճար, հանգստի ապահովում ՀՀ-ում և ԼՂՀ-ում)

Հաճախորդն իրավունք ունի կատարել հաշվի համալրումներ` առանց գումարային սահմանափակման: Հաշվից ելքեր կարող են կատարվել միայն սոցիալական փաթեթի մեջ ներառվող 4 ուղղություններով` անկանխիկ փոխանցումների տեսքով:  

Բանկն իրավունք ունի փոխել տարեկան տոկոսադրույքը` այն 20 օր առաջ հրապարակելով բանկի ինտերնետային կայքում:

Հաշվի բացումն ու սպասարկումն իրականացվում է անվճար:



ՀՀ կառավարության սոցիալական փաթեթի հատկացման կարգը



Թարմացված է` 8/05/14 15:01
                
Альтернативный вход