U-Cash


Վարկի հիմնական պայմանները

U-Cash վարկի պայմանները

Նպատակային նշանակությունը

սպառողական

Վարկառուի նկատմամբ պահանջները

- ՀՀ ռեզիդենտ Ֆիզիկական անձ

- բացասական վարկային պատմության բացակայություն

- տարիքային սահմանափակում` 21-63 տարեկան

Վարկի գումարը

200 000 ՀՀ դրամ

վարկային պատմության բացակայության կամ դրական վարկային պատմության առկայության դեպքում

400 000 ՀՀ դրամ

դրական վարկային պատմության առկայության դեպքում

600 000 ՀՀ դրամ

դրական վարկային պատմության  առկայության դեպքում

800 000 ՀՀ դրամ

դրական վարկային պատմության և գրանցված եկամտի դեպքում

1 000 000 ՀՀ դրամ

դրական վարկային պատմության և գրանցված եկամտի դեպքում

Վարկի արժույթը

ՀՀ դրամ

Վարկի ժամկետը

-մինչև 30 ամիս, եթե վարկի գումարը չի գերազանցում 200,000 ՀՀ դրամը
-մինչև 48 ամիս, եթե վարկի գումարը կազմում է սկսած 400,000 ՀՀ դրամը

Տարեկան տոկոսադրույքը

15.9%

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Փաստացի տարեկան տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը տոկոսագումարները եւ այլ վճարները սահմանված ժամկետներում եւ չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բանաձևը և օրինակը կարող եք գտնել այստեղ:

Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վարկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները: Վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ:

Ապահովվածությունը

ըստ բանկի պահանջի:

Վարկի տրամադրման կարգը

կանխիկ եղանակով

Վարկի մարման կարգը

Ամենամսյա, հավասարաչափ մարումներով: Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է առանց տույժերի:

Ուշադրություն` տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում վարկառուի մասին տեղեկատվությունը կարող է գրանցվել վարկային ռեգիստրում: Վարկային պարտավորությունների չկատարման դեպքում հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի գույքի հաշվին:

Հաշվի բացում և սպասարկում

- հաշվի բացում` անվճար

- հաշվի սպասարկում` վարկի սկզբնական գումարի 0,5% ամսական

- չնվազող մնացորդ` 0

Միջնորդավճար

- հայտի ուսումնասիրման համար (բացառությամբ online հայտերի)
• 1 000 ՀՀ դրամ, եթե ներկայացվում է 200 000 ՀՀ դրամ գումարի հայտ
• 1 500 ՀՀ դրամ, եթե ներկայացվում է 400 000 ՀՀ դրամ գումարի հայտ
• 2 000 ՀՀ դրամ, եթե ներկայացվում է 600 000 ՀՀ դրամ կամ ավելի գումարի հայտ
- տարեկան վճար` 8 000 ՀՀ դրամ
- վարկի տրամադրման համար` 2%

Տույժեր

Ժամկետանց գումարի 0.2%-ի չափով` յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար:

Ներկայացվող փաստաթղթերը

- դիմում
- անձնագիր
- սոցիալական քարտ
- երաշխավորի փաստաթղթերը /ըստ բանկի պահանջի/

Սպառողի համար վարկի հասանելիությունը սահմանափակող այլ պայմաններ չկան: Վարկի ձևակերպումը կատարվում է բանկում:

Վարկի տրամադրման դրական գործոններն են հաճախորդի վարկունակությունը, դրական վարկային պատմության առկայությունը, գրավի առարկայի որակը և այլն:

Վարկի մերժման գործոններն են հաճախորդի եկամուտների անբավարար լինելը, բացասական վարկային պատմության առկայությունը, ներկայացված տեղեկատվության կամ փաստաթղթային փաթեթի թերի կամ անարժանահավատ լինելը և այլն:

Նախքան վարկային պայմանագրի կնքումը բանկը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը

1 աշխատանքային օր

Հաճախորդին վարկային հայտի վերաբերյալ կայացրած որոշման մասին բանկը տեղյակ է պահում 1 աշխատանքային օրվա ընթացքում:

Վարկը հաճախորդին տրամադրելու ժամկետը

1 աշխատանքային օր

Ուշադրություն
Լրացնելով օնլայն վարկային հայտը` Դուք դրանով իսկ տալիս եք Ձեր համաձայնությունը, որ «Յունիբանկ» ԲԲԸ-ն հարցում կատարի «ԱՔՌԱ Քրեդիթ Ռեփորթինգ» ՓԲԸ-ին և վերջինիս կողմից «Յունիբանկ» ԲԲԸ-ին տրամադրվի Ձեր ներկա և նախկին ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև այլ տվյալներ, որոնք «Յունիբանկ» ԲԲԸ-ի կողմից կարող են հաշվի առնվել Ձեզ հետ վարկային (փոխառության և այլն) պայմանագիր կնքելու վերաբերյալ որոշում կայացնելիս:
Ինչպես նաև տալիս եք Ձեր համաձայնությունը, որ «Յունիբանկ» ԲԲԸ-ի կողմից վարկային (փոխառության և այլն) պայմանագիր կնքելու դեպքում տվյալ վարկային (փոխառության և այլն) պայմանագրի գործողության ողջ ընթացքում ցանկացած պահին առանց Ձեզ նախապես տեղյակ պահելու «ԱՔՌԱ Քրեդիթ Ռեփորթինգ» ՓԲԸ-ն «Յունիբանկ» ԲԲԸ-ին տրամադրի Ձեր ապագա ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև այլ տվյալներ:
Սույնով Դուք հաստատում եք, որ գիտակցում եք, որ տրամադրված տեղեկությունները և տվյալները, կախված դրանց բովանդակությունից, կարող են ազդել «Յունիբանկ» ԲԲԸ-ի կողմից կայացված համապատասխան որոշման վրա, ինչպես նաև, կարդացել և հավաստում եք, որ սույն տեղեկավտությունը Ձեզ համար ամբողջությամբ հասկանալի և ընդունելի է:

Ձևակերպել վարկային հայտը online













Թարմացված է` 21/11/17 09:38
                
Альтернативный вход