U-Mobile

Նպատակային նշանակությունը

Սպառողական վարկեր բոլոր նպատակների՝ այդ թվում այլ ֆինանսական հաստատության վարկի վերաֆինանսավորման համար

Վարկառուի նկատմամբ պահանջները

1. ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ

2. Բացասական վարկային պատմության բացակայություն (համաձայն Բանկի Վարկային քաղաքականության),

3. Եկամուտների առկայություն՝ 20 մլն. ՀՀ դրամը գերազանցող վարկերի դեպքում

Վարկի տրամադրման կարգը

Անկանխիկ

Գոտի/

LTV

Համաձայն Բանկի վարկային քաղաքականության

Նվազագույն գումարը

1,500,000 ՀՀ դրամ

Առավելագույն գումարը

30 մլն. ՀՀ դրամ, ընդ որում մինչև 20 մլն. ՀՀ դրամ ներառյալ վարկերի դեպքում եկամուտների վերլուծություն չի պահանջվում

Վարկի արժույթը

ՀՀ դրամ

Վարկի ժամկետը

12-120 ամիս

Վարկի նվազագույն տարեկան տոկոսադրույքը*

Մինչև 20 մլն. ՀՀ դրամ ներառյալ վարկերի համար.

  • 16%, եթե վարկի ժամկետը մինչև 48 ամիս ներառյալ ժամկետով է
  • 17%, եթե վարկի ժամկետը 48 ամսից ավելի է

20 մլն. ՀՀ դրամից ավելի վարկերի համար.

  • 15%, եթե վարկի ժամկետը մինչև 48 ամիս ներառյալ ժամկետով է
  • 16%, եթե վարկի ժամկետը 48 ամսից ավելի է

Վարկի մարման կարգը

ամենամսյա հավասարաչափ մարումներով,

ամենամսյա անուիտետային մարումներով:

Տարեկան փաստացի տոկոսադրույքը

ՀՀ դրամ` 16.69% - 19.72%

Ուշադրություն` վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում եւ չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ : Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վարկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները:

Ուշադրություն` Այս վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել բանկի կողմից վարկային պայմանագրի գործողության ընթացքում, եթե վարկառուն խախտի պայմանագրով սահմանված պայմանները:

Փոփոխման սահմանաչափերն են`1-5%

Ապահովվածությունը

Բնակարան, առանձնատուն կամ առևտրային տարածք, ընդ որում առևտրային տարածքի պարագայում, անկախ գումարի չափից՝ եկամուտների վերլուծությամբ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 1 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ( ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ ԵՌՕՐՅԱ ԺԱՄԿԵՏՈՒՄ) ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:

ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԵՒ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ՎԱՐԿԱՌՈՒԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ, ՀՆԱՐԱՎՈՐ Է ՊԱՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:

Գրավադրվող գույքը գնահատվում և ապահովագրվում է Բանկի հետ համագործակցող ընկերություններից որևէ մեկի կողմից ցանկը տես այստեղ :

Օժանդակ ծառայություններից օգտվելու գնային միջակայքը հետևյալն է`

• գույքի գնահատում` սկսած 15 000 ՀՀ դրամ /կախված է անշարժ գույքի տեսակից (բնակարան, առանձնատուն) և տարածքի մեծությունից/

• գույքի ապահովագրություն` 0.22% գնահատված արժեքից կամ վարկի գումարից

• անձնական ապահովագրություն` 0.17% վարկի գումարից

• նոտարական ծառայությունների վճար` 15 000- 20 000, ներառյալ ամուսնության վերաբերյալ հայտարարությունների համաձայնագրերը

• գույքի պետական գրանցման վճար` 26 400- 172 500 ՀՀ դրամ

Վարկ հարաբերած գրավի արժեք

Առավելագույնը 60%

Ապահովագրություն

Գույքային

Պարտադիր

Անձնական (դժբախտ պատահարներից)

Պարտադիր

Մարման կարգը

Ամենամսյա, հավասարաչափ կամ անուիտետային մարումներով

Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է առանց սահմանափակումների:

Կոմիսիոն վճարներ

  • Կանխիկացում` համաձայն Բանկի սակագների:

  • Վարկային հայտի ուսումնասիրության վճար` 5,000 ՀՀ դրամ:

Տույժերը

Ժամկետանց վարկ

երկու և ավելի հաջորդող աշխատանքային օր ժամկետանցի դեպքում ժամկետանց գումարի 2%-ի չափով միանվագ տույժ

Ժամկետանց տոկոս

երկու և ավելի հաջորդող աշխատանքային օր ժամկետանցի դեպքում ժամկետանց տոկոսի 2%-ի չափով միանվագ տույժ

Գրավի նկատմամբ պահանջներ

Համաձայն Բանկի Վարկային քաղաքականության:

Տարածաշրջան

Համաձայն Բանկի Վարկային քաղաքականության:

Ներկայացվող փաստաթղթեր՝

1. Դիմում (սահմանված ձևով),

2. Անձնագիր և սոց. քարտ (պատճեն),

3. Գույքի բոլոր սեփականատերերի անձնագրեր, անչափահասների համար ծննդյան վկայականներ (պատճեներ)

4. Գրավադրվող գույքի՝

• սեփականության վկայական (բնօրինակը և պատճեն),

5. Գրավադրվող անշարժ գույքի ծագման հիմքեր (պատճեն),

6. Միասնական տեղեկանք սահմանափակումների վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի ռեգիստրի պետական կոմիտեից (վարկի տրամադրման դրական եզրակացություն ստանալուց հետո) (բնօրինակը և պատճեն)

7. Եթե կան գույքի համասեփականատեր, ովքեր բացակայում են ՀՀ-ից, ապա նոտարով հաստատված՝ լիազորագիրը (համասեփականատերի համար) (բնօրինակը և պատճեն)և նոտարի կողմից հաստատված թարգմանությունը (բնօրինակը և պատճեն), անձնագրերի պատճեները

8. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Եթե գրավադրվող գույքի սեփականատերը (երը) ամուսնացած է (են) ՝

Ամուսնու կամ կնոջ անձնագիր (պատճեն),

Ամուսնության վկայական (պատճեն),

Ամուսնու կամ կնոջ համաձայնությունը գուքը գրավադրելու վերաբերյալ

Անհրաժեշտության դեպքում՝

Երրորդ անձի երաշխավորություն (երաշխավորողի անձը և վճարունակությունը հավաստող փասթաթղթեր ` ֆինանսական հաշվետվություններ և այլն),

Այլ փաստաթղթեր (օրինակ՝ գնորդի այլ սեփականությունը հավաստող փաստաթղթեր և այլն)

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը

1 աշխատանքային օր

Հաճախորդին վարկային հայտի վերաբերյալ կայացրած որոշման մասին բանկը տեղյակ է պահում 1 աշխատանքային օրվա ընթացքում:

Վարկը հաճախորդին տրամադրելու ժամկետը

գրավի իրավունքի պետական գրանցումից հետո 1 աշխատանքային օր

Սպառողի համար վարկի հասանելիությունը սահմանափակող այլ պայմաններ չկան: Վարկի ձևակերպումը կատարվում է բանկում:

Վարկի տրամադրման դրական գործոններն են հաճախորդի վարկունակությունը, դրական վարկային պատմության առկայությունը, գրավի առարկայի որակը և այլն:

Վարկի մերժման գործոններն են հաճախորդի եկամուտների անբավարար լինելը, բացասական վարկային պատմության առկայությունը, ներկայացված տեղեկատվության կամ փաստաթղթային փաթեթի թերի կամ անարժանահավատ լինելը և այլն:

Նախքան վարկային պայմանագրի կնքումը բանկը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:

«Ձեր ֆինանսական տեղեկատուն»` www.fininfo.am
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: