Դրամական փոխանցումներ ֆիզիկական անձանց համար



Դրամական փոխանցումների UNISTREAM համակարգ


Դրամական փոխանցումներ քարտից անհատին` առանց բանկ այցելելու

Եթե Դուք ունեք VISA կամ MasterCard բանկային քարտեր, ապա կարող եք իրականացնել դրամական փոխանցում անհատին Յունիստրիմ համակարգի օնլայն փոխանցումների ծառայության միջոցով` առանց բանկ այցելելու: Դրամական փոխանցումների օնլայն ծառայությունը հասանելի է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի: Փոխանցումը կարելի է ձևակերպել հաշված րոպեների ընթացքում:

Այսուհետ հնարավոր է ՌԴ անհասցե փոխանցումներ ուղարկել նաև ՀՀ դրամով ՌԴ-ում USD կամ RUB ստանալու պայմանով: Նշված փոխանցումների համար գանձվելու է 0% միջնորդավճար:

Ինչու նախընտրել «Յունիստրիմ» համակարգը
  • փոխանցման ցածր սակագին,
  • պարզ ձեւակերպում` չի պահանջվում բանկային հաշվի բացում:
  • փոխանցման արագությունը` գումարը հասանելի է այն փոխանցելուց 10-15 րոպե հետո: Դրամական փոխանցման տրամադրման ժամանակը կարող է փոխվել` կախված ստացող բանկի գործունեության առանձնահատկությունից, աշխարհի տարբեր երկրներում տոնական և ոչ աշխատանքային օրերին աշխատանքի հատուկ ժամանակացույցից:
  • փոխանցում ստացողը չի կատարում ոչ մի ծախս:
UNISTREAM համակարգի փոխանցման սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ավելին>>


UNISTREAM դրամական փոխանցումների մուտքագրում քարտի հաշվին` հեռախոսազանգի միջոցով

Յունիբանկը հաճախորդներին ընձեռում է առանց բանկ այցելելու UNISTREAM դրամական փոխանցումներ ստանալու հնարավորություն: Այս ծառայության շնորհիվ դրամական միջոցները կարելի է փոխանցել VISA և ArCa քարտերի հաշվին` հեռախոսազանգի միջոցով: Դրա համար ընդամենը պետք է զանգահարել բանկ` (37410) 59 22 33 հեռախոսահամարով, օպերատորին հայտնել փոխանցման նույնականացման գաղտնաթիվը, քարտի 16-նիշանոց համարը, և դրամական միջոցները հասանելի կդառնան ձեզ անմիջապես գործարքի ավարտից հետո: Եթե փոխանցման արժույթը չի համապատասխանում քարտի արժույթին, ապա կատարվում է արժույթի փոխարկում տվյալ օրվա համար սահմանված փոխարժեքով: Քարտային հաշվի սպասարկումն ու դրամական միջոցների կանխիկացումը կատարվում է բանկի սակագներով, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ բաժիններում` "Դեբետային քարտեր" և "Վարկային քարտեր":
 
«Յունիստրիմ» համակարգի լրացուցիչ ծառայություններ
  • վճարումներ ներկրված ապրանքների դիմաց,
  • վարկի մարում,
  • քարտային հաշվի համալրում,
  • ավանդի համալրում,
  • UNIPAY կոմունալ վճարումներ,
  • Ինտերնետ փոխանցումների իրականացում
«Յունիստրիմ» համակարգով դրամական փոխանցում կատարելու կարգը
Դրամական փոխանցում կատարելու համար գումար ուղարկողը պետք է ունենա`
  • Փոխանցման ենթակա գումարը,
  • Վճարման ենթակա սակագնի գումարը,
  • Անձնագիրը կամ զինվորական գրքույկը:
Դրամական փոխանցում կատարելու և ստանալու համար անձը պետք է ներկայացնի անձնագիր (զինվորական ծառայության մեջ գտնվելու դեպքում`զինվորական գրքույկ):

Դրամական փոխանցումն ուղարկողի կողմից չեղյալ համարելու համար անհրաժեշտ է դրամական փոխանցում կատարողի դիմումը` փոխանցումը հետ կանչելու մասին: Դրամական փոխանցումը ենթակա է ստացման 32 օրվա ընթացքում: Եթե նշված ժամկետում գումար ստացողը բանկ չի ներկայանում, ապա փոխանցումը  վերադարձվում է ուղարկողին:

Եթե փոխանցում կատարելիս առկա են եղել սխալներ, ապա դրանք ուղղվում են հետեւյալ ժամկետներում`
  • անվանափոխության դեպքում (կատարվում է միայն ուղարկողի դիմումի համաձայն)` 10 րոպե,
  • հետ կանչի դեպքում (կատարվում է միայն ուղարկողի դիմումի համաձայն)` մինչև 3 աշխատանքային օր:
Ցանկացած գործարք կատարելիս հաճախորդին տրվում է մուտքի կամ ելքի անդորրագիր:

«Յունիբանկ» ԲԲԸ-ի կողմից դրամական փոխանցումը կատարվում է հաճախորդի նախընտրած արժույթով` ԱՄՆ դոլարով, եվրոյով կամ ռուսական ռուբլով, իսկ վճարվում է` ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով կամ ռուսական ռուբլով: Այլ երկրներում դրամական փոխանցումները վճարվում են տվյալ երկրի օրենսդրությանը համապատասխան: Որոշ երկրների կողմից հնարավոր են գումարային սահմանափակումներ:

Փոխանցում ստացողը պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ և փոխանցման նույնականացման գաղտնաթիվը:
Յունիբանկի սպասարկման կետերի հասցեներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Համակարգի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը և աշխարհագրությանը կարող եք ծանոթանալ www.unistream.ru կայքում:




Դրամական փոխանցումների INTEL EXPRESS համակարգ


Ուշադրություն` ակցիա
Մինչև 31.12.2017թ.-ը Intel Express համակարգով դեպի Ուկրաինա, Վրաստան, Ղազախստան, Մոլդովա և Տաջիկստան կատարված դրամական փոխանցումների միջնորդավճարը կազմելու է ընդամենը 0.5%:

Ինչու նախընտրել INTEL EXPRESS  համակարգը
  • շուրջ 40 երկիր, այդ թվում` ԱՊՀ, եվրոպական երկրներ և ԱՄՆ   
  • պարզ ձևակերպում` բանկային հաշվի բացում չի պահանջվում
  • փոխանցման արագությունը` գումարը հասանելի է այն փոխանցելուց 15 րոպե հետո: Դրամական փոխանցման տրամադրման ժամանակը կարող է փոխվել` կախված ստացող բանկի գործունեության առանձնահատկությունից, աշխարհի տարբեր երկրներում տոնական և ոչ աշխատանքային օրերին աշխատանքի հատուկ ժամանակացույցից:
  • փոխանցում ստացողը չի կատարում ոչ մի ծախս
INTEL EXPRESS համակարգի փոխանցման սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ավելին>>

INTEL EXPRESS  համակարգով դրամական փոխանցում կատարելու կարգը
Դրամական փոխանցում կատարելու համար գումար ուղարկողը պետք է ունենա`
  • Փոխանցման ենթակա գումարը,
  • Վճարման ենթակա սակագնի գումարը,
  • Անձնագիրը կամ զինվորական գրքույկը:
Դրամական փոխանցում կատարելու և ստանալու համար անձը պետք է ներկայացնի անձնագիր (զինվորական ծառայության մեջ գտնվելու դեպքում`զինվորական գրքույկ):

Դրամական փոխանցումն ուղարկողի կողմից չեղյալ համարելու համար անհրաժեշտ է դրամական փոխանցում կատարողի դիմումը` փոխանցումը ետ կանչելու մասին: Դրամական փոխանցումը ենթակա է ստացման 32 օրվա ընթացքում: Եթե նշված ժամկետում գումար ստացողը բանկ չի ներկայանում, ապա փոխանցումը վերադարձվում է ուղարկողին:
Եթե փոխանցում կատարելիս առկա են եղել սխալներ, ապա դրանք ուղղվում են հետեւյալ ժամկետներում`
  • անվանափոխության դեպքում (կատարվում է միայն ուղարկողի դիմումի համաձայն)` մինչև 10 րոպե,
  • հետ կանչի դեպքում (կատարվում է միայն ուղարկողի դիմումի համաձայն)` մինչև 3 աշխատանքային օր:
Ցանկացած գործարք կատարելիս հաճախորդին տրվում է մուտքի կամ ելքի անդորրագիր:

«Յունիբանկ» ԲԲԸ-ի կողմից դրամական փոխանցումը կատարվում է հաճախորդի նախընտրած արժույթով` ԱՄՆ դոլարով, եվրոյով կամ ռուսական ռուբլով, իսկ վճարվում է` ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով կամ ռուսական ռուբլով: Այլ երկրներում դրամական փոխանցումները վճարվում են տվյալ երկրի օրենսդրության համապատասխան: Որոշ երկրների կողմից հնարավոր են գումարային սահմանափակումներ:
 
Յունիբանկի սպասարկման կետերի հասցեներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Համակարգի մասին առավել մանրամասն տեղեկատվությանը և աշխարհագրությանը կարող եք ծանոթանալ www.intelexpress.ge կայքում:
Տեղեկատու հեռ.` (+37410) 59 55 55:








Թարմացված է` 18/10/17 17:37
                
Альтернативный вход