Թափուր պաշտոն


ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Աշխատատեղի անվանումը

Մանրածախ վաճառքի կառավարիչներ

Պարտականությունները

  • Հաճախորդների կարիքների բացահայտում և համապատասխան պրոդուկների մշակում:
  • Մարքեթինգի իրականացում` նոր հաճախորդների ներգրավելու նպատակով:
  • Վարկառուի գործունեության վերլուծություն և վարկունակության գնահատում:
  • Պոտենցիալ հաճախորդների բացահայտում, բազաների ստեղծում և ներգրավում, մասնագիտական խորհրդատվության տրամադրում:
  • Բանկի ներքին իրավական ակտերի պահանջներին համապատասխան եզրակացության պատրաստում, ընթացիկ մոնիթորինգների իրականացում:
  • Վարկային հայտի ներկայացում լիազոր մարմնի քննարկմանը:
  • Վարկի սպասարկում և տրամադրում:
  • Պլանային ցուցանիշների կատարման ապահովում:
  • Վարկային պորտֆելի վերահսկում և կառավարում:
  • Աշխատանքային գործունեությունից բխող այլ աշխատանքների կատարում:

Հիմնական պահանջները

Կրթությունը

Բարձրագույն կրթություն /լրացուցիչ կրթությունը, վերապատրաստումները, թրեյնինգները կդիտվեն որպես առավելություն/:

Մասնագիտական փորձը

Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ նմանատիպ պաշտոնում` բանկային համակարգում:

Լեզուների իմացությունը

Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց, անգլերենի` լավ իմացություն:

Հմտություններ

Համակարգչով աշխատելու հմտություն (MS Office)

Գործարար որակները

Բանկային օրենսդրության, համապատասխան նորմատիվ իրավական ակտերի և ներքին կարգերի, կանոնակարգերի իմացություն, համագործակցելու, վաճառելու ունակություն, պատասխանատվության զգացում, վերլուծելու և բանակցելու ունակություն, նախաձեռնողականություն, MS Office-ի հմուտ օգտատեր, Excel, Power Point ծրագրերի գերազանց իմացություն:

Դիմելու կարգ

Թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն (պարտադիր նկարով, ցանկալի է ռուսերեն լեզվով)` cv@unibank.am հասցեին` պարտադիր նշելով պաշտոնը, որին հավակնում են:

Ընտրության կարգը

Առաջին փուլում իրականացվում է ռեզյումեների վերլուծություն` աշխատատեղերի պահանջների համապատասխան: Այս փուլն անցնելու դեպքում թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի:

Դիմելու վերջնաժամկետը

20.10.2018թ.










Թարմացված է` 3/10/18 17:56
                
Альтернативный вход