Հաճախորդների իրավունքները

Հաճախորդների իրավունքները

Հաճախորդների իրավունքները

Հարգելի հաճախորդներ,

Եթե Դուք ունեք առաջարկություններ, դժգոհություններ կամ բողոքներ Բանկի գործունեության եւ մատուցվող ծառայությունների վերաբերյալ, ապա կարող եք տեղեկացնել մեզ այդ մասին հետեւյալ կերպ` 
Փոստային հասցե` ք.Երեւան, Չարենցի 12, թիվ 53, 1-5 
Հեռ` (34710) 59 55 55 (Հեռախոսակապի կենտրոն) 
Էլ. փոստ`
,


Ներկայացնել բողոք

Լրացնել հայտը



Հաճախորդների իրավունքները
Դուք կարող եք նաեւ թողնել Ձեր հաղորդագրությունը “Բողոքների եւ առաջարկությունների գրքում”, որը տեղադրված է Յունիբանկի բոլոր մասնաճյուղերում եւ գլխամասային գրասենյակում: Մասնաճյուղերի եւ գլխամասային գրասենյակի հասցեները կարող եք դիտել այստեղ:

Մեր աշխատակիցները կներկայացնեն Ձեզ սպառիչ պատասխաններ ծագած բոլոր հարցերի շուրջ: Հայտնեք Ձեր կարծիքը մեր մասին: Մենք միշտ ուրախ ենք լսելու մեր հաճախորդներին:
Տեղեկացնում ենք նաեւ, որ Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով: Յունիբանկը հրաժարվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից այն դեպքերում, երբ գույքային պահանջի չափը չի գերազանցում 250.000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը և գործարքի գումարի չափը չի գերազանցում 500.000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Եվրոպական ներդրումային բանկի /EIB/ կողմից ֆինասնավորվող նախագծերի շրջանակում շրջակա միջավայրի և սոցիալական խնդիրներին առնչվող հարցեր, դժգոհություններ կամ բողոքներ ունենալու դեպքում կարող եք դիմել հետևյալ կերպ`
Փոստային հասցե` ք.Երեւան, Չարենցի 12, թիվ 53, 1-5
Հեռ.` (34710) 59 55 55 (Հեռախոսակապի կենտրոն)
Էլ. փոստ`
,

Բողոքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել +374 10 59 55 55 հեռախոսահամարով:

Հարգելի հաճախորդներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն, գրավոր պահանջ ներկայացնելու դեպքում Դուք կարող եք Բանկից /ք.Երևան, Չարենցի 12, թիվ 53, թիվ 1-5/ եռօրյա ժամկետում /մինչև երրորդ աշխատանքային օրվա ավարտը/ ստանալ ստորև նշվող տեղեկատվությունը`

  • Բանկի պետական գրանցման վկայականի և Բանկի կանոնադրության պատճենները,
  • Բանկի թողարկած պարտատոմuերի եւ այլ արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման դեպքում` տեղեկություններ` «Արժեթղթերի շուկայի մաuին» ՀՀ օրենքով, ինչպեu նաեւ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով uահմանված ծավալով և կարգով.
  • Բանկի ֆինանuական հաշվետվությունները (առնվազն վերջին տարեկան և վերջին եռամuյակային) և հաշվետվությունների վերաբերյալ արտաքին աուդիտի եզրակացության պատճենը,
  • տարեկան ընդհանուր ժողովի գումարման մաuին հայտարարությունը` օրենքով uահմանված ժամկետում,
  • շահութաբաժիններ վճարելու մաuին որոշումների պատճեններն, ինչպեu նաև Բանկի շահութաբաժնային քաղաքականությունը uահմանող ակտերի պատճենները` առկայության դեպքում,
  • Բանկում նշանակալից մաuնակցություն ունեցող մաuնակիցների մաuին տեղեկատվություն` նրանց անունը (անվանումը), Բանկում նրանց ունեցած մաuնակցության չափը (բացառությամբ այն անուղղակի նշանակալից մաuնակցություն ունեցող անձանց, որոնք չունեն Բանկի կանոնադրական հիմնադրամում մաuնակցություն` բաժնետոմu, բաժնեմաu կամ փայ), նախորդ տարվա ընթացքում նրանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից Բանկից uտացված վարկերի եւ այլ փոխառությունների (այդ թվում` նաև մարված) վերաբերյալ տվյալներ, այդ թվում` չափը, տոկոuադրույքը եւ ժամկետը,
  • Բանկի խորհրդի, գործադիր մարմնի անդամների ցանկը և անձնական տվյալները` նրանց անունը, ծննդյան ամuաթիվը, կենuագրությունը, Բանկի խորհրդի անդամների, Վարչության տնօրենի, Գլխավոր հաշվապահի, նրանց և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից Բանկից uտացված վարկերի եւ այլ փոխառությունների (այդ թվում` նաև մարված) վերաբերյալ տվյալներ, այդ թվում` չափը, տոկոuադրույքը եւ ժամկետը:

Վերոհիշյալ տեղեկությունների տրամադրման համար գանձվող վճարը չի կարող ավելի լինել դրանց պատրաuտման եւ (կամ) փոuտային առաքման համար արված փաuտացի ծախuերից:

Գրավոր պահանջը կարող է ներկայացվել հետեւյալ եղանակներով` առձեռն` բանկի գլխամասային գրասենյակ կամ բանկի ցանկացած մասնաճյուղ, ներկայացուցչություն, կամ փոստի միջոցով` ք.Երևան, Չարենցի 12, թիվ 53, 1-5 հասցեով: