Յունիբանկը կմատուցի պետական ծառայություններ


05.10.2018
ՀՀ կառավարության հոկտեմբերի 4-ի որոշմամբ, Յունիբանկը համալրեց պետական ծառայություններ մատուցող օպերատորների ցանկը: Ըստ այդմ, բանկը կմատուցի շուրջ 67 պետական ծառայություն, այդ թվում` իրավաբանական անձանց պետական գրանցման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի ծառայություններ:

Օպերատորների ինստիտուտը, որոնք իրականացնում են պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ, Հայաստանում ներդրվել է 2016 թվականին:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի խոսքով, Յունիբանկն ունի տեխնիկապես հագեցված սպասարկման գրասենյակներ, որոնք տեղաբաշխված են ինչպես Երեւանում, այնպես էլ ՀՀ մարզերում, օժտված են կադրային եւ նյութատեխնիկական անհրաժեշտ ներուժով՝ իրենց վրա դրված պարտականությունները պատշաճ կատարելու համար:

                
Альтернативный вход