Ավանդներ ֆիզիկական անձանց համար


Ավանդ "Դասական"

Ավանդ "Ընտանեկան կապիտալ"

Ավանդ "Ճկուն"


 ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՂ ՀԻՄՆԱԴՐԱՄ


Բանկային ավանդները երաշխավորվում են ՀՀ օրենսդրությանը համապատասխան` Ֆիզիկական անձանց Ավանդների հատուցումն երաշխավորող հիմնադրամի կողմից:

Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են՝
  • եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը տասը միլիոն հայկական դրամ է.
  • եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը հինգ միլիոն հայկական դրամ է.
  • եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը հինգ միլիոն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչև տասը միլիոն հայկական դրամով.
  • եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է հինգ միլիոն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը` հինգ միլիոն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:
Նույն բանկում բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բոլոր արտարժութային ավանդները` նույնպես համարվում են մեկ ավանդ:
Համատեղ ավանդը համարվում է առանձին ավանդ՝ պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով:
Երաշխավորման դիմաց ավանդատուից որեւէ գործողություն կամ հատուցում չի պահանջվում:
Ավանդների հատուցումն երաշխավորող հիմնադրամի մասին առավել մանրամասն տեղեկատվության համար այցելեք www.adgf.am կայքը:



Թարմացված է` 20/09/18 09:07
                
Альтернативный вход