«Ինտերնետ Բանկ - Հաճախորդ» համակարգ

Ինտերնետ բանկ

«Ինտերնետ Բանկ - Հաճախորդ» համակարգ

Հարգելի հաճախորդներ. 
Յունիբանկն ընդլայնել է “Ինտերնետ Բանկ-Հաճախորդ” համակարգի գործառույթները և թարմացրել ձևավորումը` բարձրացնելով համակարգի օգտագործման որակն ու հարմարավետությունը հաճախորդների համար: Եթե Ձեզ մոտ առաջացել են համակարգի օգտագործման հետ կապված  հարցեր, ապա օգտվեք օգնության հնարավորությունից` սեղմելով հարցականի նշանը: Մեր մասնագետներին կարող եք դիմել` զանգահարելով (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:
Ինտերնետ բանկ

«Ինտերնետ բանկ- Հաճախորդ» համակարգը նախատեսված է ինտերնետ ցանցի միջոցով հաճախորդների բանկային հաշիվների կառավարման համար: Համակարգը հաճախորդին տրամադրում է լիարժեք բանկային սպասարկման հնարավորություն իրական ժամանակի ռեժիմում` առաջարկելով ինտերնետային ցանցի միջոցով անվտանգ մուտք դեպի բանկային տեղեկատվություն: Այն հնարավորություն է տալիս հաճախորդին, առանց Բանկ այցելելու, աշխատել վճարային փաստաթղթերի հետ, ինտերնետի միջոցով այդ փաստաթղթերն ուղարկել Բանկ, ստանալ իր բանկային հաշվի քաղվածքները եւ այլն:

Համակարգը հնարավորություն է տալիս կատարելու հետեւյալ գործառնությունները`

  • աշխատանք վճարային փաստաթղթերով,
  • վճարային փաստաթղթերի առաքում բանկ ինտերնետի միջոցով,
  • քաղվածքների ստացում ըստ հաշիվների` ցանկացած ժամանակահատվածի համար,
  • վճարել կոմունալ ծառայությունների դիմաց:

«Ինտերնետ բանկ - Հաճախորդ» համակարգի սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Դիտել


«Ինտերնետ բանկ - Հաճախորդ» համակարգ մուտք գործելու կարգը

Համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել BANK CLIENT  կայք,   մուտքագրել ծածկագիրը եւ գաղտնաբառը: Տվյալները սխալ մուտքագրելու դեպքում  համակարգը տեղեկացնում է այդ մասին: Այդ դեպքում մուտքագրումը պետք է կրկնել: Ծածկագիրը եւ գաղտնաբառը մուտքագրելուց հետո անհրաժեշտ է սեղմել Login ստեղնը, որից հետո համակարգը  կկատարի հաճախորդի նույնականացում եւ կպահանջի գաղտնի բանալին:

Համակարգում գրանցվելուց  հետո բացվում է գլխավոր մենյուն, որում առաջիկա աշխատանքի համար հաճախորդը ընտրում է իրեն անհրաժեշտ գործառույթը: Գլխավոր էջում արտապատկերվում է տեղեկատվություն այն բոլոր հաշիվների վերաբերյալ, որոնցով հաճախորդը կարող է գործառնություններ իրականացնել (հաշվի համարը, արտարժույթը, բացման ժամկետը եւ այլն): Հաշիվների վերաբերյալ քաղվածքները հասանելի կլինեն "Հաշվեկշիռ" էջում: Համակարգն ընձեռում է  նաեւ վճարային փաստաթղթերի տպագրման հնարավորություն:


«Ինտերնետ բանկ - Հաճախորդ» համակարգի անվտանգության ապահովումը

Հաճախորդի նույնականացումն իրականացվում է  հաճախորդի ծածկագրի,  գաղտնաբառի եւ գաղտնի բանալու ստուգման միջոցով: Մուտքի իրավունքը  հաստատվում է բանկում: Բանկի սերվերը ֆիքսում եւ պահպանում է հաճախորդի բոլոր գործողությունները: Հաճախորդի կողմից կազմված վճարային փաստաթղթերը գտնվում են երկկողմանի հսկողության տակ հաճախորդի եւ բանկի կողմից: 

«Յունիբանկ»-ի «Ինտերնետ բանկ - Հաճախորդ» համակարգի անվտանգությունը երաշխավորվում է VeriSign Secure Site Pro with EV հավաստագրի միջոցով:
Հավաստագիրը հիմնված է EV եւ SGC տեխնոլոգիաների վրա, որոնք ներկայիս դրությամբ առեւտրային գաղտնագրման /կրիպտոգրաֆիա/ եւ ֆիշինգի /ինտերնետային խարդախության տեսակ, որի նպատակն օգտվողների գաղտնի տվյալներին` լոգինին եւ գաղտնաբառին մուտքի ստացումն է/  դեմ պայքարի ամենահաջող մեթոդն են: VeriSign Secure Site Pro with EV հավաստագիրը բրաուզերում կարմիրի փոխարեն արտապատկերում է կանաչ հասցեատող եւ բանկի անվանումը` 100 տոկոսով բացառելով երրորդ անձանց կողմից խարդախության բոլոր փորձերը:

Եթե կայքը պաշտպանված է VeriSign տեխնոլոգիայով եւ նրա վրա տեղադրված է այդ հավաստագրի ապրանքանիշը, ապա օգտվողները կարող են վստահ լինել փոխանցվող տվյալների անվտանգության համար: 
«Ինտերնետ բանկ - Հաճախորդ» համակարգի անվտանգության կանոնները պահպանելու նպատակով հաճախորդներին խորհուրդ է տրվում` 
  • ծածկագիրը եւ բանալին պահել գաղտնի, 
  • այլ ինտերնետային էջեր դիտելուց առաջ փակել վեբ բրաուզերի պատուհանը եւ բացառել ինտերնետային էջի արտատպման հնարավորությունը երրորդ անձանց կողմից: