Յունիբանկը փոքր և միջին բիզնեսի վարկավորման զարգացումը դիտարկում է որպես ռազմավարական ուղղություն: Վարկավորման շահավետ պայմանները փոքր և միջին ձեռնարկությունների ու անհատ ձեռներեցների համար ստեղծում են բիզնեսի զարգացման առավել լայն հնարավորություններ: Մենք առաջարկում ենք շուկայի և բիզնեսի առանձնահատկությունների ուսումնասիրությունների հիման վրա հաճախորդների կոնկրետ խմբի համար հատուկ մշակված վարկային ծրագրեր: Այդպիսի մոտեցումը ՓՄՁ-ներին ապահովում է ակտիվ զարգացում և լավագույնս է համապատասխանում հաճախորդների սպասումներին:

ԼՐԱՑՆԵԼ ՁԵՐ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԲԱՆԿԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԸ ԼՐԱՑՆԵԼ

Բիզնես վարկեր

Բիզնես վարկեր

Բիզնես վարկ EUR/RUR

Բիզնես վարկ EUR/RUR

Նպատակային նշանակությունը

Վարկը նախատեսված է բիզնես նպատակների համար

Վարկառուի նկատմամբ պահանջները

  • անհատ ձեռներեց կամ իրավաբանական անձ

  • բիզնեսի գործունեության ժամկետը` առնվազն 12 ամիս

  • ոչ բացասական վարկային պատմություն` համաձայն Բանկի Վարկային Քաղաքականության

Վարկի արժույթը

Եվրո

ՌԴ ռուբլի

Տարեկան նվազագույն տոկոսադրույքը

7.5%

15%

Վարկի առավելագույն գումարը

400,000 EUR

30,000,000 RUR

Վարկի ժամկետը

  • Շրջանառու միջոցների ձեռք բերման նպատակով` մինչև 48 ամիս
  • Հիմնական միջոցների ձեռք բերման և կապիտալ ներդրումների նպատակով` մինչև 120 ամիս

Վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ: Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վարկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները: Վարկի երկարաձգման կամ վարկի պայմաններում փոփոխություններ իրականացնելու դեպքում Բանկը իրավունք ունի վերանայել վարկի տոկոսադրույքը: Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Ապահովվածությունը

Անշարժ կամ շարժական գույք (ավտոտրանսպորտ), ապրանքանյութական պաշարներ (ԱՆՊ), շրջանառու միջոցներ և այլն: Հավելյալ գրավ կարող է առաջարկվել նաև 500 և ավել հարգի դեղին ոսկի` ցանկացած զարդի (թանկարժեք քարերը չեն գնահատվում), բացառությամբ` ձուլակտորի տեսքով:

Ուշադրություն` տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է առգրավվել, իսկ վարկառուի մասին տեղեկատվությունը` գրանցվել վարկային ռեգիստրում: Վարկային պարտավորությունների չկատարման եւ գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի այլ գույքի հաշվին:

Վարկ հարաբերած գրավի արժեք

  • Առավելագույնը 70% /ոսկու դեպքում` 100%/ 
  • Անշարժ և շարժակամ գույքը, այդ թվում մեքենա սարքավորումները, շրջանառու միջոցները, որպես մեկ ընդհանրական գրավ ընդունելու դեպքում, վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված անշարժ գույքի շուկայական արժեքը:

Վարկի տրամադրման կարգը

Վարկը միանվագ փոխանցվում է հաճախորդի բանկային հաշվին:

Վարկի մարման կարգը

  • Մայր գումարի հավասարաչափ (անուիտետ) կամ ոչ հավասարաչափ (դիֆերենցված) ժամանակացույցով մարումներ` ելնելով բիզնեսի առանձնահատկություններից:
  • Տոկոսագումարի մարումը ամենամսյա:

Միջնորդավճար

1% /միանվագ/

Տույժեր

  • Ժամկետանց պարտավորության դիմաց հաշվարկվում է տույժ` 0.13% օրական, բանկի գործող սակագների համաձայն:

  • Վարկի վաղաժամկետ մարման դեպքում Բանկն իրավունք ունի կիրառելու վաղաժամկետ մարման տուգանք:

Վարկային հայտի ուսումնասիրման վճար

10 000 ՀՀ դրամ


ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՕՆԼԱՅՆ
Ձևակերպել



Վերադառնալ ցանկին