Աշխատավարձային քարտ VISA - 0%

Աշխատավարձային քարտ VISA - 0%

Վարկային գիծ` մինչև 60 օր արտոնյալ /անտոկոս/ ժամանակահատվածով

Նպատակային նշանակությունը

Սպառողական նպատակներ

Վարկառուի նկատմամբ պահանջները

  • ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ, ”Յունիբանկ” ԲԲԸ “VISA” քարտ ունեցող հաճախորդ
  • աշխատավարձի կանոնավոր փոխանցում ”Յունիբանկ” ԲԲԸ գործող “VISA” քարտի հաշվեհամարին
  • բնակության վայրում մշտական հաշվառում
  • բացասական վարկային պատմության բացակայություն
  • տարիքային սահմանափակում` 21-65 տարեկան

Ներկայացվող փաստաթղթերը

  • դիմում
  • անձնագիր, նույնականացման քարտ
  • սոցիալական քարտ /բացակայության դեպքում`տեղեկանք/
  • տեղեկանք աշխատավայրից զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի չափի վերաբերյալ
  • «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Վարկային գծի արժույթը

ՀՀ դրամ

Վարկային գծի գումարը

հարկված աշխատավարձի մինչև քառապատիկի չափով

  • նվազագույն սահմանաչափ` 300 000 ՀՀ դրամ
  • առավելագույն սահմանաչափ` 2 000 000 ՀՀ դրամ

Վարկային գծի տարեկան տոկոսադրույքը

0%` արտոնյալ ժամանակահատվածի ընթացքում
Տվյալ վարկատեսակի փաստացի տարեկան տոկոսադրույքը կարող եք տեսնել Տեղեկատվական ամփոփագրում:

Արտոնյալ ժամանակահատված /օրեր/

մինչև 60 օր

արտոնյալ ժամանակահատվածը վարկային գծի օգտագործման անտոկոս ժամանակահատված է, որի ընթացքում վարկային գծի օգտագործման դիմաց տոկոսի հաշվեգրում չի կատարվում: Արտոնյալ ժամանակահատվածի տևողությունը հաստատուն չէ, այն հաշվարկվում է սկսած վարկային քարտով գործարքի իրականացման օրվանից մինչև հաջորդ ամսվա վերջին օրը ներառյալ

Վարկային գծի մարման կարգը

  • պարտադիր շրջանառության ապահովում վարկային գծի բացասական մնացորդի 100%-ի չափով մինչև արտոնյալ ժամանակահատվածի վերջին օրը
  • վարկային գծի բացասական մնացորդը ֆիքսվում է վարկային միջոցների օգտագործմանը հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը /քաղվածքի գեներացման օր/
  • վարկային գծի վաղաժամկետ մարումն առանց սահմանափակումների

Տույժ

պարտադիր շրջանառության 100% -ով ապահովման պայմանը խախտելու դեպքում գանձվում է միանվագ տույժ 3% -ի չափով` պարտադիր մուտքագրման ենթակա գումարի չմուտքագրված մասի նկատմամբ

Վարկային գծի տրամադրման ժամկետը

մինչև 24 ամիս, երկարաձգման հնարավորությամբ

Վարկային գծի տրամադրման եղանակը

անկանխիկ` “Յունիբանկ” ԲԲԸ կողմից թողարկված “VISA” բանկային քարտի միջոցով

Քարտի տեսակը և տարեկան սպասարկման վճարը

“VISA” միջազգային վճարային համակարգի բազմարժութային (AMD/USD/EUR) չիպային քարտեր

  • VISA CLASSIC
  • VISA GOLD
  • VISA INFINITE

քարտի տարեկան սպասարկման վճարը 1-ին տարին անվճար, 2-րդ և 3-րդ տարիների համար` “Յունիբանկ” ԲԲԸ գործող սակագների համաձայն

Կանխիկացման միջնորդավճարը

/սեփական միջոց /վարկային միջոց/

  • “Յունիբանկ” ԲԲԸ կանխիկացման կետում` 0% սեփական միջոց/ 0.5% վարկային միջոց
  • լոկալ բանկերի կանխիկացման կետերում` 1%
  • VTB և HSBC բանկերի կանխիկացման կետերում` 1.3%
  • արտասահմանում` 1.3%(բացառությամբ այն դեպքերի երբ կանխիկացման համար սպասարկողի կողմից հավելյալ միջնորդավճար նախատեսված չէ):

Քարտի սպասարկման հետ կապված այլ ծառայությունները

“Յունիբանկ” ԲԲԸ գործող սակագների համաձայն

Ուշադրություն. ”Յունիբանկ” ԲԲԸ գործող “VISA” քարտի հաշվեհամարին աշխատավարձի կանոնավոր փոխանցման պայմանը առնվազն 2 ամիս խախտելու դեպքում բանկն իրավունք ունի միակողմանիրեն վերանայել վարկավորման պայմանները:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 1 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ (ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ ԵՌՕՐՅԱ ԺԱՄԿԵՏՈՒՄ) ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԵՒ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ՎԱՐԿԱՌՈՒԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ, ՀՆԱՐԱՎՈՐ Է ՊԱՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը 3 աշխատանքային օր է

Հաճախորդին վարկային հայտի վերաբերյալ կայացրած որոշման մասին բանկը տեղյակ է պահում 1 աշխատանքային օրվա ընթացքում

Վարկը հաճախորդին տրամադրելու ժամկետը 1 աշխատանքային օր է

«Ձեր ֆինանսական տեղեկատուն»` www.fininfo.am
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:



Վերադառնալ ցանկին