Վարկային գիծ «U- Doctor»

Վարկային գիծ «U- Doctor»

Բժշկական հաստատությունների աշխատակիցների համար

Նպատակային նշանակությունը

Սպառողական նպատակներ

Վարկառուի նկատմամբ պահանջները

- ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ

- բացասական վարկային պատմության բացակայություն

- տարիքային սահմանափակում` 21-65 տարեկան

Ներկայացվող փաստաթղթերը

- դիմում

- անձնագիր

- սոցիալական քարտ

- աշխատակիցների ցանկ (պաշտոնների նշումով) կամ տեղեկանք (անհատական հայտերի դեպքում)

Վարկ ային գծի գումարը

2 500 000 ՀՀ դրամ`գլխավոր բժիշկ

2 000 000 ՀՀ դրամ`բժիշկ– ստորաբաժանման ղեկավար

1 000 000 ՀՀ դրամ`բժիշկ

500 000 ՀՀ դրամ`բժշկական հաստատության այլ աշխատակիցներ

Վարկ ային գծի արժույթը

ՀՀ դրամ

Վարկի գծի ժամկետը

մինչև 24 ամիս` երկարաձգման հնարավորությամբ

Վարկի գծի տարեկան տոկոսադրույքը

16% վարկային գծի օգտագործված գումարի նկատմամբ

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա:

Փաստացի տարեկան տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը` տոկոսագումարները եւ այլ վճարները սահմանված ժամկետներում եւ չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ : Տվյալ վարկատեսակի փաստացի տարեկան տոկոսադրույքը կարող է կազմել 14.89-15.07 %:

Երկարաձգման պայմանը

Նախատեսվում է միանվագ միջնորդավճար կանխիկ մուծման եղանակով` երկարաձգվող գումարի 1%-ի չափով:

Վարկային գծի տրամադրման եղանակը

Անկանխիկ` բանկային քարտի միջոցով:

Քարտի տեսակը

Arca Classic` 500 000 ՀՀ դրամ և 1 000 000 ՀՀ դրամ վարկային գծերի դեպքում:

Visa Gold` 2 000 000 ՀՀ դրամ և 2 500 00 ՀՀ դրամ վարկային գծերի դեպքում:

Visa միջազգային վճարային համակարգի բազարժութային չիպային քարտ:

Քարտի տարեկան սպասարկման վճարը

անվճար

Կանխիկացման միջնորդավճարը

Բանկի կանխիկացման կետերում` 0.5%

այլ բանկերի կանխիկացման կետերում` 1%

Վարկային գծի տրամադրման համար միանվագ միջնորդավճարը

Նախատեսվում է միանվագ միջնորդավճար տրամադրվող վարկային գծի գումարի 1%-ի չափով:

Մարման կարգը

(հաճախորդի ընտրությամբ)

Քաղվածքի գեներացման օրվա դրությամբ վարկային գծի բացասական մնացորդի նվազագույնը 5%-ի չափով դրամական միջոցների մուտք մինչև ամսվա վերջին օրը (դրական շրջանառության ապահովում), տոկոսագումարները վճարվում են ամեն ամիս, հիմնական գումարի մարումը ժամկետի վերջում:

Վարկային գծի վաղաժամկետ մարումը` առանց սահմանափակումների:

Ուշադրություն` տոկոսագումարների եւ վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում վարկառուի մասին տեղեկատվությունը կարող է գրանցվել վարկային ռեգիստրում: Վարկային պարտավորությունների չկատարման դեպքում հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի գույքի հաշվին:

Տույժերը

Դրական շրջանառությամբ ապահովմամբ մարման կարգով վարկային գծի մարման կարգի յուրաքանչյուր խախտման դեպքում գանձվում է տույժ չմուտքագրված նվազագույն գումարի 1%-ի չափով

Գերսահմանի համար տարեկան տոկոսադրույքը հաշվարկվում է Բանկի գործող սակագների համաձայն

Վարկի հասանելիությունը սահմանափակող այլ պայմաններ չկան: Վարկի ձևակերպումը կատարվում է բանկում:

Վարկի տրամադրման դրական գործոններն են հաճախորդի վարկունակությունը, դրական վարկային պատմության առկայություն, համապատասխանությունը սկորինգային համակարգին և այլն:

Վարկի մերժման գործոններն են հ բացասական վարկային պատմության առկայությունը, ներկայացված տեղեկատվության կամ փաստաթղթային փաթեթի թերի կամ անարժանահավատ լինելը:

Քարտի սպասարկման հետ կապված այլ ծառայությունները

համաձայն Բանկում գործող սակագների

Ապահովվածությունը

-

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման ժամկետները

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը կազմում է 1 աշխատանքային օր, հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո:

Վարկային հայտի վերաբերյալ կայացրած որոշման մասին Բանկը տեղյակ է պահում հաճախորդին 1 աշխատանքային օրվա ընթացքում:

Վարկը տրամադրվում է հաճախորդին բոլոր անհրաժեշտ պայմանագրերը կնքելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում:



Վերադառնալ ցանկին