Վարկային գիծ «U-New Interior»

Վարկային գիծ «U-New Interior»

Վարկային գիծ «U-New Interior»

Նպատակային նշանակությունը

Սպառողական նպատակներ

(վարկային գծի տրամադրման հիմնական նպատակը նոր բնակարանի/տան համար նոր տեխնիկայի/կահույքի ձեռքբերման ֆինանսավորումն է: Քարտի հետ միասին տրամադրվում է նաև թերթիկ` Բանկի հետ համագործակցող խանութներում լրացուցիչ զեղչի հնարավորությամբ)

Սեգմենտ

Հիփոթեքային վարկի հաճախորդներ /նոր և գործող/

Վարկառուի նկատմամբ պահանջները

- դրական վարկային պատմություն

- գործող ժամկետանցի և դասակարգման բացակայություն

- նոր հաստատված կամ գործող հիփոթեքային վարկի առկայություն

(գործող վարկերի դեպքում `ոչ ավել քան 3 ամսվա վարկային պատմություն, եթե բնակարանը ձեռք է բերված երկրորդական շուկայից, ոչ ավել քան 18 ամսվա վարկային պատմություն կառուցապատողից ձեռք բերված բնակարանի դեպքում )

Ներկայացվող փաստաթղթերը

- դիմում

- անձնագիր

- սոցիալական քարտ /ID քարտ/

Վարկային գծի արժույթը

ՀՀ դրամ

Վարկային գծի գումարը

1 000 000 – 5 000 000 ՀՀ դրամ

Հիփոթեքային վարկի գումարի մինչև 10%-ի չափով (միաժամանակ պահպանելով վարկ/գրավ գործակցի առավելագույնը 75%-ը` հիփոթեքի և քարտային վարկի հանրագումարով հաշվարկված)

Վարկի գծի տարեկան տոկոսադրույքը

14% տարեկան, վարկային գծի օգտագործված գումարի նկատմամբ

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա:

Վարկային գծի ժամկետը

24 ամիս` երկարաձգման հնարավորությամբ

Երկարաձգման պայմանը

Նախատեսվում է միանվագ միջնորդավճար կանխիկ մուծման եղանակով` երկարաձգվող գումարի 1%-ի չափով

Վարկային գծի տրամադրման եղանակը

Անկանխիկ` բանկային քարտի միջոցով

Քարտի տեսակը

Visa Gold

Քարտի տարեկան սպասարկման վճարը

անվճար

Կանխիկացման միջնորդավճարը

3%

Վարկային գծի տրամադրման համար միանվագ միջնորդավճարը

Նախատեսվում է միանվագ միջնորդավճար տրամադրվող վարկային գծի գումարի 1%-ի չափով

Քարտի սպասարկման հետ կապված այլ ծառայությունները

համաձայն Բանկում գործող սակագների

Մարման կարգը

Քաղվածքի գեներացման օրվա դրությամբ վարկային գծի բացասական մնացորդի նվազագույնը 5%-ի չափով դրամական միջոցների մուտք մինչև ամսվա վերջին օրը (դրական շրջանառության ապահովում), տոկոսագումարները վճարվում են ամեն ամիս, հիմնական գումարի մարումը ժամկետի վերջում: Վարկային գծի վաղաժամկետ մարումը` առանց սահմանափակումների:

Ուշադրություն` տոկոսագումարների եւ վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում վարկառուի մասին տեղեկատվությունը կարող է գրանցվել վարկային ռեգիստրում: Վարկային պարտավորությունների չկատարման դեպքում հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի գույքի հաշվին:

Տույժերը

Դրական շրջանառության ապահովմամբ մարման կարգով վարկային գծի մարման կարգի յուրաքանչյուր խախտման դեպքում գանձվում է տույժ չմուտքագրված նվազագույն գումարի 1%-ի չափով

Վարկի հասանելիությունը սահմանափակող այլ պայմաններ չկան: Վարկի ձևակերպումը կատարվում է բանկում:

Վարկի տրամադրման դրական գործոններն են հաճախորդի վարկունակությունը, դրական վարկային պատմության առկայություն, համապատասխանությունը սկորինգային համակարգին և այլն:

Վարկի մերժման գործոններն են հաճախորդի եկամուտների անբավարար լինելը, բացասական վարկային պատմության առկայությունը, ներկայացված տեղեկատվության կամ փաստաթղթային փաթեթի թերի կամ անարժանահավատ լինելը, վարկային ծանրաբեռնվածությունը (գործող վարկերի հանրագումար) և այլն:




Վերադառնալ ցանկին