Հիմնավորված երկամտով վարկային գիծ

Հիմնավորված երկամտով վարկային գիծ

Վարկային գիծ` հիմնավորված եկամտի ներկայացմամբ

Visa վճարային համակարգի քարտի միջոցով աշխատավարձի տեսքով և/կամ այլ հիմնավորված եկամտի ներկայացմամբ հաճախորդների համար

Նպատակային նշանակությունը

Սպառողական նպատակներ

Վարկառուի նկատմամբ պահանջները

-ՀՀ քաղաքացի, ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ

-բնակության վայրում մշտական հաշվառում

-բացասական վարկային պատմության բացակայություն

-բանկի սքորինգային համակարգին համապատասխանություն

-տարիքային սահմանափակում` 21-65 տարեկան

Ներկայացվող փաստաթղթերը

- դիմում

- անձնագիր

- սոցիալական քարտ /բացակայության դեպքում`տեղեկանք/

-տեղեկանք աշխատավայրից եկամուտների վերաբերյալ

- այլ փաստաթղթեր, ըստ բանկի պահանջի

Վարկային գծի գումարը

հարկված աշխատավարձի մինչև 4-ապատիկի չափով

նվազագույն սահմանաչափ` 300 000 ՀՀ դրամ

առավելագույն սահմանաչափ` 2 000 000 ՀՀ դրամ

Վարկային գծի արժույթը

ՀՀ դրամ

Վարկային գծի տարեկան տոկոսադրույքը

15.4%, վարկային գծի oգտագործված գումարի նկատմամբ

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա:

Փաստացի տարեկան տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը` տոկոսագումարները եւ այլ վճարները սահմանված ժամկետներում եւ չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ : Տվյալ վարկատեսակի փաստացի տարեկան տոկոսադրույքը կարող է կազմել 14.37-15.27% .

Վարկային գծի տրամադրման ժամկետը

մինչև 24 ամիս, երկարաձգման հնարավորությամբ

Երկարաձգման պայմանը

նախատեսվում է միանվագ միջնորդավճար կանխիկ մուծման եղանակով` երկարաձգվող գումարի 1%-ի չափով (նվազագույնը 5000 ՀՀ դրամ)

Վարկային գծի տրամադրման եղանակը

անկանխիկ` բանկային քարտի միջոցով

Քարտի տեսակը

Visa Classic

Visa վճարային համակարգի քարտ

Քարտի տարեկան սպասարկման վճարը

3000 ՀՀ դրամ

Կանխիկացման միջնորդավճարը

“Յունիբանկ” ԲԲԸ կանխիկացման կետում

լոկալ բանկերի կանխիկացման կետում

արտասահմանում

վարկային քարտից` 0.5%

վարկային քարտից` 1%

չի սպասարկվում

Վարկային գծի տրամադրման համար միանվագ միջնորդավճարը

նախատեսվում է միանվագ միջնորդավճար տրամադրվող վարկային գծի գումարի 1%-ի չափով` կանխիկ մուծման եղանակով (նվազագույնը 5000 ՀՀ դրամ)

Ապահովվածությունը

բանկը կարող է պահանջել իրավաբանական կամ ֆիզիկական անձի երաշխավորություն, եթե հաճախորդի տարիքը մինչեւ 23 տարեկան է

Մարման կարգը
(ըստ հաճախորդի ցանկությամբ)

1. քաղվածքի գեներացման օրվա դրությամբ վարկային գծի բացասական մնացորդի նվազագույնը 5%-ի չափով դրամական միջոցների մուտք մինչեւ ամսվա վերջին օրը (դրական շրջանառության ապահովում): Հիմնական գումարի մարում ժամկետի վերջում:

2. վարկային գծի հիմնական գումարի ամսական հավասարաչափ նվազեցումներով մարումներ: Տոկոսագումարը վճարվում է ամեն ամիս:

Վարկային գծի վաղաժմկետ մարումը` առանց սահմանափակումների

Ուշադրություն` տոկոսագումարների եւ վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում վարկառուի մասին տեղեկատվությունը կարող է գրանցվել վարկային ռեգիստրում: Վարկային պարտավորությունների չկատարման դեպքում հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի գույքի հաշվին:

Տույժերը

դրական շրջանառության ապահովմամբ մարման կարգով վարկային գծի դեպքում մարման կարգը խախտելու յուրաքանչյուր դեպքում գանձվում է տույժ չմուտքագրված նվազագույն գումարի 1%-ի չափով

գերսահմանի համար տարեկան տոկոսադրույքը հաշվարկվում է բանկի գործող սակագների համաձայն

Վարկի հասանելիությունը սահմանափակող այլ պայմաններ չկան: Վարկի ձևակերպումը կատարվում է բանկում:

Վարկի տրամադրման դրական գործոններն են հաճախորդի վարկունակությունը, դրական վարկային պատմության առկայություն, համապատասխանությունը սկորինգային համակարգին և այլն:

Վարկի մերժման գործոններն են հաճախորդի եկամուտների անբավարար լինելը, բացասական վարկային պատմության առկայությունը, ներկայացված տեղեկատվության կամ փաստաթղթային փաթեթի թերի կամ անարժանահավատ լինելը, վարկային ծանրաբեռնվածությունը (գործող վարկերի հանրագումար) և այլն:



Վերադառնալ ցանկին