Սպառողական վարկեր
Ֆիզիկական անձանց տրամադրվող վարկ՝ ներդրումային կամ վերաֆինանսավորման նպատակով
Նպատակային նշանակությունը |
Ներդրումային կամ այլ բանկերում/վարկային կազմակերպություններում գործող սպառողական վարկերի վերաֆինանսավորման համար: |
|||
Վարկառուի նկատմամբ պահանջները |
1. ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ 2. Բացասական վարկային պատմության բացակայություն (համաձայն Բանկի Վարկային քաղաքականության), 3. Փաստաթղթային հիմնավորմամբ եկամունտների վերլուծությամբ, առավելագույնը OTI 50% |
|||
Վարկի տրամադրման կարգը |
Անկանխիկ |
|||
Գոտի/ LTV |
I
Համաձայն Բանկի վարկային քաղաքականության |
|||
Նվազագույն գումարը |
25,000,001 ՀՀ դրամ |
|||
Առավելագույն գումարը |
100,000,000` ՀՀ դրամ* Այլ բանկերում/վարկային կազմակերպություններում գործող սպառողական վարկերի վերաֆինանսավորման դեպքում վարկի գումարը չպետք է գերազանցի վերաֆինանսավորվող վարկի մնացորդի 120% |
|||
Վարկի արժույթը |
ՀՀ դրամ |
|||
Վարկի ժամկետը |
60-մինչև 84 ամիս |
|||
Վարկի տարեկան տոկոսադրույքը |
15% |
|||
Տարեկան փաստացի տոկոսադրույքը |
16.65% - 17.87% |
|||
Վարկի մարման կարգը |
Վարկի հիմնական գումարը` ամենամսյա հավասարաչափ կամ անուիտետային մարումներով: Տոկոսագումարը` ամենամսյա: Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է առանց սահմանափակումների: |
|||
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 1 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ (ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ ԵՌՕՐՅԱ ԺԱՄԿԵՏՈՒՄ) ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ |
||||
Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Փաստացի տարեկան տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը տոկոսագումարները եւ այլ վճարները սահմանված ժամկետներում եւ չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բանաձևը և օրինակը կարող եք գտնել այստեղ : Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վարկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները: Վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ: |
||||
Ապահովվածությունը |
Վարկառուին կամ նրա ընտանիքի անդամին սեփականության իրավունքով պատկանող բնակարան, առանձնատուն կամ առևտրային տարածք: |
|||
Գրավադրվող գույքը գնահատվում և ապահովագրվում է Բանկի հետ համագործակցող ընկերություններից որևէ մեկի կողմից ցանկը տես այստեղ : Օժանդակ ծառայություններից օգտվելու գնային միջակայքը հետևյալն է` • գույքի գնահատում` սկսած 15 000 ՀՀ դրամ • գույքի ապահովագրություն` 0.22% վարկի գումարի մնացորդից • ԴՊ ապահովագրություն` 0.17% վարկի գումարի մնացորդից • նոտարական ծառայությունների վճար` 15 000- 20 000, ներառյալ ամուսնության վերաբերյալ հայտարարությունների համաձայնագրերը • գույքի պետական գրանցման վճար` 26,500 ՀՀ դրամ |
||||
Վարկ հարաբերած գրավի արժեք |
Առավելագույնը 60% |
|||
Ապահովագրություն |
Գույքային |
Պարտադիր |
||
Անձնական (դժբախտ պատահարներից) |
Պարտադիր |
|||
Կոմիսիոն վճարներ |
· Վարկային հայտի ուսումնասիրության վճար` 5,000 ՀՀ դրամ: |
|||
Տույժերը |
Ժամկետանց վարկ |
երկու և ավելի հաջորդող աշխատանքային օր ժամկետանցի դեպքում ժամկետանց գումարի 2%-ի չափով միանվագ տույժ |
||
Ժամկետանց տոկոս |
երկու և ավելի հաջորդող աշխատանքային օր ժամկետանցի դեպքում ժամկետանց տոկոսի 2%-ի չափով միանվագ տույժ |
|||
Գրավի նկատմամբ պահանջներ |
Համաձայն Բանկի Վարկային քաղաքականության: Առևտրային տարածքները պետք է առնվազն 2 տարի տրամադրված լինեն վարձակալությամբ: Սույն վարկի գումարով ձեռք բերվող գույքերի գրավադրումը արգելվում է: |
|||
Տարածաշրջան |
Համաձայն Բանկի Վարկային քաղաքականության: |
|||
Ներկայացվող փաստաթղթեր՝ |
1. Դիմում (սահմանված ձևով), 2. Ընտանիքի անդամների անձնագրեր և սոց. քարտեր (պատճեն), 3. Գույքի բոլոր սեփականատերերի անձնագրեր (պատճեներ) 4. Գրավադրվող գույքի սեփականության վկայական և ծագման հիմքեր ( պատճեն), 5. Եկամուտները հավաստող փաստաթղթեր: 6. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին: |
|||
Անհրաժեշտության դեպքում՝ |
Երրորդ անձի երաշխավորություն (երաշխավորողի անձը և վճարունակությունը հավաստող փասթաթղթեր ` ֆինանսական հաշվետվություններ և այլն), Այլ փաստաթղթեր (օրինակ՝ գնորդի այլ սեփականությունը հավաստող փաստաթղթեր և այլն) Երաշխավորության վերաբերյալ բացատրական տեղեկատվություն |
|||
Սպառողի համար վարկի հասանելիությունը սահմանափակող այլ պայմաններ չկան: Վարկը ձևակերպվում է գործընկեր կազմակերպությունում (առևտրի կետում): Վարկի տրամադրման դրական գործոններն են հաճախորդի վարկունակությունը, դրական վարկային պատմության առկայությունը, գրավի առարկայի որակը և այլն: Վարկի մերժման գործոններն են համարվում հաճախորդի վարկունակության ցածր ցոցանիշները, բացասական վարկային պատմության առկայությունը, ներկայացված տեղեկատվության կամ փաստաթղթային փաթեթի թերի կամ անարժանահավատ լինելը, համբավը, վարկառուի տարիքը, առողջական ու սոցիալական վիճակը:
Նախքան վարկային պայմանագրի կնքումը բանկը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի: |
||||
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը |
3 աշխատանքային օր |
|||
Հաճախորդին վարկային հայտի վերաբերյալ կայացրած որոշման մասին բանկը տեղյակ է պահում 1 աշխատանքային օրվա ընթացքում: |
||||
Վարկը հաճախորդին տրամադրելու ժամկետը |
գրավի իրավունքի պետական գրանցումից հետո 1 աշխատանքային օր |
|||
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՔՈՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Ձեր ֆինանսական տեղեկատուն»` www.fininfo.am |