Հաշվարկա - դրամարկղային սպասարկում

Հաշվարկա-դրամարկղային սպասարկում

Հաշվարկա - դրամարկղային սպասարկում

Յունիբանկն իրականացնում է հաշվարկա-դրամարկղային սպասարկում բոլոր ուղղություններով` հաշիվների բացում եւ սպասարկում, դրամարկղային գործարքներ, երաշխավորագրերի տրամադրում, ինկասո, գործարքներ արժեթղթերի հետ, ակկրեդիտիվներ եւ այլն:  

Բանկային հաշվի առկայությունը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել իրավաբանական եւ ֆիզիկական անձանց օգտին` մատուցված ծառայությունների դիմաց: Յունիբանկում հաշիվների բացումն իրականացվում է անվճար: 

Հաշվարկա-դրամարկղային սպասարկում
Բանկային հաշիվների բացման, վարման, հսկման, եվ փակման կարգ
Դրամների դասակարգման կարգը

Հաճախորդի բանկային հաշվում առկա գումարը համարվում է ցպահանջ ավանդ, որը երաշխավորվում է համաձայն «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի: Ցպահանջ և ժամկետային ավանդների վրա հաշվեգրվում են տարեկան անվանական տոկոսադրույք և տարեկան տոկոսային եկամտաբերություն:

Տարեկան անվանական տոկոսադրույքը բանկի կողմից սահմանված այն տոկոսադրույքն է, որի հիման վրա հաշվարկվում են ավանդի տոկոսագումաների մեծությունը:

Տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան կկազմի Ձեր ավանդի տարեկան եկամտաբերությունը` Ձեր կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և ավանդից ստացված տոկոսագումարները Ձեր ներդրած ավանդի մայր գումարին ավելացնելու արդյունքում:

Հաշվարկային հաշվին առկա գումարի վրա հաշվեգրված տոկոսագումարը յուրաքանչյուր ամսվա վերջին օրը կուտակվում է բանկային հաշվի գումարին (ցպահանջ ավանդին): Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կանոնակարգը կարող եք գտնել այստեղ:

Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մաիմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Հաշվետիրոջ իրավունքները ԴԱՀԿ կամ հարկային մարմինների որոշման հիման վրա սահմանափակելու դեպքում Բանկը հաշվետիրոջն այդ մասին տեղեկացնելու որևէ պարտավորություն չի կրում: Հաճախորդը հաշվի սահմանափակման մասին կարող է տեղեկանալ Բանկ այցելելու և հաշվով գործարք կատարելու ցանկության դեպքում: Հաշվետիրոջ դրամական միջոցների վրա բռնագանձում իրականացնելիս ևս Բանկը պարտավորություն չի կրում այդ մասին հաշվետիրոջը տեղեկացնելու համար:

Բանկային ավանդները  երաշխավորվում են ՀՀ օրենսդրությանը համապատասխան` Ֆիզիկական անձանց Ավանդների հատուցումն երաշխավորող հիմնադրամի կողմից:

Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են՝
  • միայն դրամային ավանդի դեպքում` չորս միլիոն դրամ,
  • միայն արտարժութային ավանդի դեպքում` երկու միլիոն դրամ,
  • և՛ դրամային (երկու միլիոնից ավելի), և՛ արտարժութային ավանդների դեպքում` մինչև չորս միլիոն դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը),
  • և՛ դրամային (երկու միլիոնից պակաս), և՛ արտարժութային ավանդների դեպքում` մինչև երկու միլիոն դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` երկու միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով):
Նույն բանկում բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բոլոր արտարժութային ավանդները` նույնպես համարվում են մեկ ավանդ:
Համատեղ ավանդը - համարվում է առանձին ավանդ՝ պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով: Երաշխավորման դիմաց ավանդատուից որեւէ գործողություն կամ հատուցում չի պահանջվում: