«Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարություն

2023 թվականի դեկտեմբերի 1-ին գումարվելու է «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով` համատեղ ներկայության կարգով իրական ժամանակի ռեժիմում Zoom հավելվածի միջոցով (հղումը տրամադրվել է մասնակիցներին), հետևյալ օրակարգով՝

  1. «Յունիբանկ» ԲԲԸ Խորհրդի անդամ Էդուարդ Զամանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը:
  2. Կարինե Մինասյանին «Յունիբանկ» ԲԲԸ Խորհրդի անդամ ընտրելու հարցը:
  3. «Յունիբանկ» ԲԲԸ Խորհրդի ձևավորման քաղաքականություն նոր ներքին իրավական ակտը հաստատելու հարցը:

Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվել է 2023թ. նոյեմբերի 3-ի դրությամբ, «Յունիբանկ» ԲԲԸ մասնակիցների ռեեստրի տվյալների հիման վրա:

«Յունիբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերին տրամադրվող տեղեկությունների և նյութերի ցանկ`

Լրացրած քվեաթերթիկը Բանկի կողմից ընդունելու վերջնաժամկետ է սահմանվում 01.12.2023թ., ժամը 14:05

Քաղվածք «Յունիբանկ» ԲԲԸ Խորհրդի նիստի արձանագրությունից:
Խորհրդի ձևավորման քաղաքականություն: