Կոմունալ վճարումներ




Կոմունալ ծառայությունների վճարումներն ընդունվում են Յունիբանկի բոլոր մասնաճյուղերում / հասցեները կարող եք գտնել այստեղ/: Կոմունալ վճարումների ընդունման մեր համակարգը տարբերվում է սպասարկման արագությամբ եւ հարմարավետությամբ: Հաճախորդներին անվճար տրամադրվում է UNIPAY կոմունալ վճարումների քարտ, որի վրա նշված է անհրաժեշտ տեղեկատվությունը: Հաջորդ ամիս վճարումներ կատարելու համար հաճախորդը բանկի աշխատակցին ներկայացնում է միայն այդ քարտը:

Կոմունալ վճարումների ավտոմատացված համակարգ

Հաշվի առնելով բնակչության մեծ պահանջարկը կոմունալ վճարումների գործընթացի ավտոմատացման նկատմամբ, «Յունիբանկ»-ն, օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների վերազինված ենթակառուցվածքը, գործարկել է կոմունալ վճարումների պարբերական իրականացման նոր միասնական համակարգ:
Այս ծառայությունից օգտվելու համար հաճախորդից պահանջվում է ընդամենը այցելել բանկի մոտակա մասնաճյուղ եւ լրացնել պարբերական վճարումների դիմում-հանձնարարականը: Ըստ այդմ, հաճախորդը հանձնարարում է բանկին իրականացնել ամենամսյա վճարումներ կոմունալ ծառայությունների դիմաց` իր կողմից նշված ժամանակահատվածում, սահմանաչափերով եւ առաջնահերթությամբ: Դիմում-հանձնարարականը լրացնելուց հետո հաճախորդին տրվում է համապատասխան քարտ, որի վրա նշված է հաճախորդի անուն-ազգանունը, բանկային հաշվեհամարը եւ նույնականացման կոդը: Իրականացված վճարումների վերաբերյալ հաճախորդը բանկի կողմից տեղեկացվում է հեռախոսազանգի, SMS հաղորդագրության կամ էլեկտրոնային փոստի միջոցով` ըստ նրա ցանկության:
Այս ծառայությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել նաեւ «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգի հաճախորդների շրջանում: Արտերկրում գտնվող անձինք, իրենց կամ երրորդ անձանց վճարումները իրականացնելու նպատակով, կարող են «Յունիստրիմ» համակարգի միջոցով անհրաժեշտ գումարները փոխանցել համապատասխան հաշվեհամարին, վստահ լինելով, որ բանկը ճիշտ ժամանակին կապահովի դրանց իրականացումը: Վճարումը փաստացի իրականացնելու եւ այն հասցեատիրոջը փոխանցելու պատասխանատվությունը կրում է բանկը: Վճարումներն իրականացվում են online ռեժիմում, ինչն ապահովում է փոխանցման արագությունը. այսինքն փոխանցումը անմիջապես արտացոլվում է ծառայությունը մատուցող կազմակերպության տվյալների բազայում:

Կոմունալ վճարումների անհատական քարտ


Թարմացված է` 28/04/15 16:32
                
Альтернативный вход