Աննախադեպ առաջարկ «Յունիբանկ»-ից` հիփոթե ...
31.03.2008
Առաջին անգամ Հայաստանում «Յունիբանկ»-ն առաջարկում է ձեռքբերել բնակարան մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում` առանց կանխավճար կատարելու: Ինչպես նշեց «Յունիբանկ»-ի Հիփոթեքային վարկավորման գծով տնօրեն Տիգրան եւորգյանը, կանխավճարի փոխարեն բանկը կձ-ակերպի լրացուցիչ գրավ` հաճախորրդին կամ նրա ընտանիքի անդամներին պատկանող անշարժ գույք Եր-անում: Ընդ որում, լրացուցիչ գրավի շուկայական արժեքը կարող է լինել ընդամենը վարկի գումարի 40%-ի չափով կամ ավելի:
Տ.եւորգյանի խոսքերով, այս գործիքի ներդրմամբ հիփոթեքային վարկը մատչելի է դառնում բնակչության առավել լայն շերտերի համար: «Ներկայումս բնակչության մի լայն զանգված, լինելով բավականին վճարունակ եւ ունենալով կայուն եկամուտներ, չի կարողանում օգվել հիփոթեքային վարկավորումից` կուտակված խնայողություններ չունենալու պատճառով: Այս վարկը նախատեսված է հենց այդ մարդկանց համար»:
Առանց կանխավճարի հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 17 տոկոս, մարման ժամկետը` մինչեւ 10 տարի, իսկ վարկի առավելագույն գումարը`60 մլն դրամ:
Բանկի հիփոթեքային վարկավորման ծրագրի վերաբերյալ մանրամասը տեղեկատվությունը տեղադրված է կայքի «Հիփոթեքային վարկեր» բաժնում:
Վերադառնալ ցանկին
Ծանոթացեք նաեվ