«Յունիբանկ»-ը ներկայացնում է նոր ավանդ «Յունի-Կուտակային»

31.07.2008 «Յունիբանկ»-ը ներկայացնում է նոր ժամկետային ավանդատեսակ «Յունի-կուտակային», որն էապես առանձնանում է իր բարձր տոկոսադրույքով` մինչեւ 11% տարեկան: Ավանդն ընդունվում է ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով (USD, RUR, EUR): Ընդ որում, ավանդի գումարի սահմանափակում սահմանված չէ: Ավանդի տոկոսները հաշվեգրվում են ավանդի հիմնական գումարին` հաջորդող կապիտալիզացիայով:
Ավանդատուներին ընձեռվում է ավանդի համալրման հնարավորություն` առանց գումարի և հաճախականության սահմանափակման, բացառությամբ ավանդի մարման ժամկետին նախորդող 30 օրը: Նախատեսված է նաեւ ավանդի գումարի 90%-ի չափով օվերդրաֆթի տրամադրում` դրա վերաբերյալ հայտի ներկայացման օրը:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ