«Յունիբանկ»-ի եւս երեք մասնաճյուղեր միացվեցին online համակարգին

02.02.2009 Այս տարվա հունվարին «Յունիբանկ»-ը սպասարկման իր online համակարգին միացրեց եւս երեք մարզային մասնաճյուղ` «Աբովյան»-ը, «Արտաշատ»-ը եւ «Էջմիածին»-ը: Այդպիսով, ներկայումս  տվյալների միասնական բազային են միացված բանկի գլխամասային գրասենյակը,  տասներկու երեւանյան եւ յոթ մարզային մասնաճյուղերը:  

Online համակարգի գործարկման շնորհիվ  բանկի հաճախորդներին հնարավորություն ընձեռվեց բանկային գործարքները կատարել այդ  համակար•ին միացված ցանկացած մասնաճյուղում` անկախ իրենց սկզբնական սպասարկման հասցեից:  Այս համակարգի կիրառությունն առավել ուշագրավ է դրամական փոխանցումների ծառայություններից օգտվող հաճախորդների համար:  Մասնավորապես,  «Յունիստրիմ» համակարգով դեպի Հայաստան  կատարված դրամական փոխանցումը հաճախորդը կարող է ստանալ online համակարգին միացված բանկի ցանկացած մասնաճյուղում` անկախ փոխանցողի կողմից նշված հասցեից:  Նշենք, որ 2008թ.-ին Հայաստանում «Յունիստրիմ» համակարգի շրջանառությունը կազմել է 802 մլն ԱՄՆ դոլար` 22%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը:

Online համակարգի ներդրման աշխատանքները «Յունիբանկ»-ում սկսվել են 2008թ.-ի հուլիսից: Նախատեսվում է, որ բանկի մասնաճյուղային ցանցը ամբողջովին կընդգրկվի այդ համակարգում 2009թ.-ի մարտին:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ