Սպասարկման online համակարգին միացվեցին նաեւ «Սեւան» եւ «Մարտունի» մասնաճյուղերը
23.02.2009 «Յունիբանկ»-ի եւս երկու մարզային մասնաճյուղ` «Սեւան»-ը եւ «Մարտունի»-ն միացվեցին սպասարկման online համակարգին, այն է` տվյալների միասնական բազային: Այդպիսով համակարգն ընդգրկեց բանկի գլխամասային գրասենյակը եւ 25 մասնաճյուղերը: Հիշեցնենք, որ online համակարգի գործարկումը բանկի հաճախորդներին հնարավորություն է տալիս բանկային գործարքները կատարել այդ համակարգին միացված ցանկացած մասնաճյուղում` անկախ իրենց սկզբնական սպասարկման հասցեից: Նման համակարգի գործարկումը առավել նպատակահարմար է «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգից օգտվողների համար, քանի որ դեպի Հայաստան կատարված դրամական փոխանցումը, անկախ նրանից թե ուղարկողը ինչ հասցե է նշել, հաճախորդը կարող է ստանալ online համակարգին միացված բանկի ցանկացած մասնաճյուղում:Նշենք, որ ընդհանուր առմամբ 2008թ.-ին «Յունիբանկ»-ը սպասարկել է ավելի քան 1.4 մլն հաճախորդ:
Ներկայումս «Յունիբանկ»-ն ունի 30 մասնաճյուղ եւ ներկայացուցչություն Մոսկվայում:
Ծանոթացեք նաեվ
-
«Յունիբանկ»-ն առաջատար է 18.02.2009