Յունիբանկի ևս երկու մասնաճյուղեր հաճախորդներին կսպասարկեն նաև շաբաթ-կիրակի օրերին

29.11.2012
Հաճախորդների սպասարկումն առավել հարմարավետ դարձնելու նպատակով, ս.թ. դեկտեմբերի 1-ից Յունիբանկի ևս երկու մասնաճյուղեր անցան 7-օրյա աշխատանքային գրաֆիկի: Այսուհետ Երևանի «Օպերա» /Սայաթ-Նովա 1/ և «Հաղթանակ» /Կոմիտասի 62, թիվ 94/ մասնաճյուղերը երկուշաբթի-ուրբաթ օրերին հաճախորդներին սպասարկում են ժամը 10:00-ից մինչև 17:00, իսկ շաբաթ-կիրակի օրերին` ժամը 10:15-ից մինչև 15:00: Հիշեցնենք, որ Զվարթնոց օդանավակայանի տարածքում գտնվող նույնանուն մասնաճյուղը հաճախորդներին սպասարկում է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի:

Մանրածախ ուղղության զարգացման ռազմավարության շրջանակներում Յունիբանկը մշտապես բարձրացնում է բանկային ծառայությունների մատչելիությունը և մասնաճյուղերի աշխատանքային ռեժիմը սահմանում հաճախորդների ակնկալիքներին համաձայն: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս հաճախորդներին այցելել բանկի մասնաճյուղեր և օգտվել որակյալ բանկային ծառայություններից իրենց համար առավել հարմար ժամանակահատվածում: Այսօր վեցօրյա աշխատանքային ռեժիմով աշխատում է բանկի «Լոռի» մասնաճյուղը, իսկ «Ամիրյան» և «Կոմիտաս» մասնաճյուղերը հաճախորդներին սպասարկում են երկարաձգված գրաֆիկով:

Ներկայումս Յունիբանկն ունի 43 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում: Բանկի բոլոր մասնաճյուղերը ֆիզիկական և իրավաբանական անձանց մատուցում են բանկային ծառայությունների ողջ փաթեթը, այդ թվում` ավանդների ընդունում, վարկավորում, բանկային քարտերի թողարկում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, հաշվարկադրամարկղային սպասարկում, արտարժույթի փոխանակում, կոմունալ վճարումների ընդունում:

Յունիբանկի մասնաճյուղերի աշխատանքի և սպասարկմանը վերաբերող բոլոր հարցերով կարելի է դիմել բանկի հեռախոսակապի կենտրոն (+37410) 59 55 55 հեռախոսահամարով կամ լրացնել կայքում տեղադրված հետադարձ կապի ձևը:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ