Յունիբանկը և «Զիգզագ»-ն առաջարկում են կենցաղային տեխնիկայի ապառիկ վաճառք` 0% կանխավճարով, 0% տոկոսադրույքով և 0% միջնորդավճարով

10.12.2012
Ամանորյա տոների կապակցությամբ Յունիբանկը «Զիգզագ» ընկերության հետ համատեղ հայտարարում է նոր ակցիայի մեկնարկման մասին, որի շրջանակներում կարելի է ձեռքբերել կենցաղային տեխնիկա առավելագույն մատչելի պայմաններով` կանխավճարը` 0%, տարեկան տոկոսադրույքը` 0%, միջնորդավճարը` 0%: Վարկի գումարը կազմում է մինչև 1,5 մլն դրամ, ժամկետը` 12 ամիս: Բացի դա, գնումներ կատարելիս, հաճախորդներին տրամադրվում են 7-10% զեղչեր: Ակցիան կգործի մինչև 2012թ.-ի դեկտեմբերի 31-ը:

“0%,0%,0%+” վարկը կարելի է ձևակերպել Յունիբանկի ցանկացած մասնաճյուղում` ներկայացնելով փաստաթղթերի նվազագույն փաթեթ: Եթե վարկի գումարը չի գերազանցում 300 000 դրամը, հաճախորդը ներկայացնում է միայն անձնագիր և սոցիալական քարտ, իսկ եթե վարկի գումարն ավելին է, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի վերաբերյալ:

Հաճախորդների սպասարկման հարմարավետության բարձրացման նպատակով, “Dalma Garden Mall” առևտրի կենտրոնում բացված «Զիգզագ Մեգասթոր»-ում բանկը տեղադրել է նաև պրոմո կետ` ապառիկը տեղում ձևակերպելու համար: Ընդ որում, պրոմո-կետը հաճախորդներին սպասարկում է նաև շաբաթ և կիրակի օրերին:

Յունիբանկի կողմից առաջարկվող շահավետ պայմանները բարձրացնում են սպառողական վարկավորման հասանելիության մակարդակը բնակչության լայն շրջանակների համար: Բանկի ծառայություններից օգտվող ֆիզիկական անձանց թիվն անընդհատ աճում է, ինչի շնորհիվ սպառողական վարկավորման ծավալով Յունիբանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատար հնգյակում է:

Յունիբանկի “0%,0%,0%+” վարկատեսակի պայմաններին կարելի է ծանոթանալ “Սպառողական վարկեր” բաժնում կամ դիմել բանկի թեժ հեռախոսակապի կենտրոն (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ