Շահավետ վարկային գործիք Յունիբանկից

16.05.2017
Այլ բանկերում գործող հիփոթեքային վարկի վերաֆինանսավորման համար Յունիբանկը շահավետ պայմաններով առաջարկում է "Արտոնյալ" վարկային գործիքը:
Վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով, տարեկան տոկոսադրույքը` սկսած 10%, ժամկետը` մինչև 240 ամիս:

 “ԱՐՏՈՆՅԱԼ”

Վարկը նախատեսված է այլ բանկերում գործող հիփոթեքային վարկի վերաֆինանսավորման համար

Նպատակային նշանակությունը

Այլ բանկերում գործող հիփոթեքային վարկի վերաֆինանսավորման համար տրամադրվող վարկ:

Հնարավոր վարկառուները

ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք այլ բանկերում գործող հիփոթեքային վարկի առկայությամբ: (12 ամիս դրական վարկային պատմությամբ)

Վարկի առավելագույն գումարը

A

B

C

200,000 ԱՄՆ
դոլար  

50,000 ԱՄՆ դոլար 

25,000 ԱՄՆ դոլար


Վարկի արժույթը

ԱՄՆ դոլար
Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Վարկի առավելագույն ժամկետը

A

B

C

240 ամիս


84 ամիս

84 ամիս

Վարկի տարեկան տոկոսադրույքը

A

B

C

10%

11%

11.5%

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Փաստացի տարեկան տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը տոկոսագումարները եւ այլ վճարները սահմանված  ժամկետներում եւ չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ: Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վարկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները:

 Միջնորդավճարը 

Վարկային հայտի ուսումնասիրման համար` 5 000 ՀՀ դրամ:

Վարկի տրամադրման կարգը 

Վարկը տրամադրվում է անկանխիկ եղանակով: 

Վարկի մարման կարգը

Ամենամսյա անուիտետային մարումներով:

Տոկոսագումարը հաշվարկվում է  նվազող մնացորդի նկատմամբ:

Վաղաժամկետ մարման հնարավորությունը

Թույլատրվում է առանց տույժերի:

Տույժերը

Ժամկետանց վարկ

Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար ժամկետանց գումարի 0,2%-ի չափով:

Ժամկետանց տոկոս

Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար ժամկետանց գումարի 0,2%-ի չափով:

Ապահովվածությունը

 

Գրավ

Ձեռք բերվող անշարժ գույքը:

Երրորդ անձի երաշխավորություն

Չի հանդիսանում պարտադիր`

նպատակահարմարությունը որոշում է Բանկը:


Ուշադրություն` տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է առգրավվել, իսկ վարկառուի մասին տեղեկատվությունը` գրանցվել վարկային ռեգիստրում: Վարկային պարտավորությունների չկատարման եւ գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի այլ գույքի հաշվին:

Ձեռքբերվող գույքը գնահատվում և ապահովագրվում է Բանկի հետ համագործակցող ընկերություններից որևէ մեկի կողմից /ցանկը տես այստեղ/:

 Օժանդակ ծառայություններից օգտվելու գնային միջակայքը հետևյալն է`

  • գույքի գնահատում` 18.000 ՀՀ դրամ
  • գույքի ապահովագրություն` 0.2% գնահատված արժեքից կամ վարկի գումարից /հաճախորդի ցանկությամբ/
  • անձնական ապահովագրություն` 0.25% վարկի գումարից
  • նոտարական ծախսեր` 18.000 - 22.000 ՀՀ դրամ
  • կադաստրային ծախսեր` 72.500 ՀՀ դրամ

Գրավի գնահատումը

Պարտադիր, լիցենզավորված անկախ գնահատող կազմակերպության կողմից: Իրականացվում է վարկառուի միջոցով:

Ապահովագրությունը

Գույքային

պարտադիր

Անձնական

Ոչ պարտադիր

Գրավին ներկայացվող պահանջները

1. Բնակարան

Բնակարանը պետք է ունենա բարձր լիկվիդայնություն (ավարտված նորակառույց կամ բարձր լիկվիդայնություն ունեցող ռեգիոն Երևանում, ցանկալի է վերանորոգված): Վարկերը չեն տրամադրվում բարձր մաշվածության աստիճան ունեցող շենքերում բանակարան գնելու համար:

2. Բնակելի տուն

Բնակելի տունը պետք է ունենա առանձնացված մուտք և հողակտոր: Բնակելի տունը չպետք է ունենա ընդհանուր պատեր հարևան տների հետ, մակերեսը պետք է լինի նվազագույնը 100 քմ:

Սպառողի համար վարկի հասանելիությունը սահմանափակող այլ պայմաններ չկան: Վարկը ձևակերպվում է բանկում:

Վարկի տրամադրման դրական գործոններն են հաճախորդի վարկունակությունը, դրական վարկային պատմության առկայությունը,  գրավի առարկայի որակը և այլն:  

Վարկի մերժման գործոններն են հաճախորդի եկամուտների անբավարար լինելը, բացասական վարկային պատմության առկայությունը, ներկայացված տեղեկատվության կամ փաստաթղթային փաթեթի թերի կամ անարժանահավատ լինելը և այլն:


Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ