Վաղինակ Ստեփանյանը նշանակվել է Յունիբանկի վարչության նախագահի տեղակալ նախագծերի և ստանդարտների ներդրման գծով

Վաղինակ Ստեփանյանը նշանակվել է Յունիբանկի վարչության նախագահի տեղակալ նախագծերի և ստանդարտների ներդրման գծով
03.07.2023 «Յունիբանկ» ԲԲԸ-ի Խորհրդի 19.06.2023թ. որոշման համաձայն, Վաղինակ Ստեփանյանը 29.06.2023թ.-ից նշանակել է «Յունիբանկ» ԲԲԸ-ի Վարչության նախագահի տեղակալ նախագծերի և ստանդարտների ներդրման գծով և ընդգրկվել Վարչության կազմում՝ որպես Վարչության անդամի ժամանակավոր պաշտոնակատար: 

Վաղինակ Ստեփանյանն ունի աշխատանքային բազմամյա փորձ բանկային համակարգում: Նա զբաղեցրել  է ղեկավար պաշտոններ Հայխնայբանկում, Արդշինբանկում և ՀՀ Կենտրոնական բանկում: 

Վաղինակ Ստեփանյանը մասնակցել է ռիսկերի կառավարման, բանկերի վերլուծության, ֆինանսական կայանության և Բազել 3 թեմաներին նվիրված մի շարք մասնագիտական սեմինարներին և վերապատրաստման ծրագրերին ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Չեխիայում, Հոնկոնգում և այլ երկրներում:  

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու կենտրոն՝ +374 10 59 55 55

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ